Թուրքիան մոտակա 30 տարում Եվրամիության անդամ չի դառնա․ Ավստրիայի արտգործնախարար

© AP Photo / Murat Cetinmuhurdar/Pool Photo via APПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган подписывает на беспилотнике на военной авиабазе в Батмане (3 февраля 2018). Турция
Президент Турции Реджеп Тайип Эрдоган подписывает на беспилотнике на военной авиабазе в Батмане (3 февраля 2018). Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Թուրքիան մտադիր չէ կատարել ԵՄ անդամ դառնալու համար անհրաժեշտ պահանջները, ուստի պետք է հրաժարվել եվրաինտեգրման բանակցություններից և սահմանափակվել համագործակցության մասին սովորական համաձայնագրով։

ԵՐԵՎԱն, 8 նոյեմբերի – Sputnik. Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը գերմանական Die Welt պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան մոտակա 30 տարում Եվրամիության անդամ չի դառնա։

Войска оппозиции в Ливии - Sputnik Արմենիա
Հայաստանը միացել է ԵՄ-ի՝ Լիբիայի գծով լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու որոշմանը

Ավստրիան բազմիցս հայտարարել էր, որ Թուրքիայի հետ արդեն իսկ սառեցված բանակցությունները պետք է պաշտոնապես դադարեցվեն, նշել է նա։

Նախարարն ուշադրություն է հրավիրել Թուրքիայի մասին Եվրամիության վերջին հաշվետվությանը, որում նշվում է, որ ըստ Կոպենհագենյան չափանիշների (որոնք գնահատում են ԵՄ անդամ դառնալու պատրաստությունը)` Թուրքիան լուրջ հետընթաց է գրանցել։

Թուրքիան ԵՄ—ում ներառելու փոխարեն Եվրամիությունը պետք է սահմանափակվի համագործակցության մասին սովորական համաձայնագրով, որը երկու կողմերին էլ ձեռնտու կլինի, գտնում է Ավստրիայի ԱԳՆ ղեկավարը։

«Կիսում եմ ձեր վիշտը». Փաշինյանն անդրադարձել է Ավստրիայում տեղի ունեցած ահաբեկչությանը

Խոսելով Միջերկրական ծովի արևելյան մասում Հունաստանի և Կիպրոսի դեմ Թուրքիայի ագրեսիվ գործողությունների մասին, Շալենբերգն ընդգծել է, որ վիճելի հարցերը պետք է լուծվեն Հաագայի միջազգային դատարանում, այլ ոչ թե ռազմական ճանապարհով: Պետք է փորձել խնդիրները լուծել բանակցությունների միջոցով, սակայն չպետք է թույլ տալ, որ Էրդողանի թակարդները խաբեն մեզ,-ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունները սկսվել են դեռ 90-ականներիի սկզբին, բայց 2010-ականների սկզբին գործնականում դադարեցվել են։

Եվրամիությունում քննարկվել է ԼՂ-ում կրակի դադարեցմանն աջակցելու հնարավորությունը

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала