Արցախի տարածքում կատարվող գործողությունները հակառակորդին չեն ներվելու. Սարումյան

ԱՀ ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ տղաներն ամուր են ոգով ու պատրաստ են մինչև վերջ պաշտպանելու մեր հայրենիքը։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Մարտական գործողությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ ադրբեջանական կողմը կարողացել է ներթափանցել Արցախի բուն տարածք։ Լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը։

«Այն հատվածներում, որոնք համարվում են անվտանգության գոտի, մեր նահանջը հաճախ պայմանավորված է եղել մարտավարական նկատառումներով։ Այսինքն, երբ գործ ունենք հարթավայրային տարածքի հետ, իսկ ավելի նպաստավոր բնագծեր հնարավոր է զբաղեցնել բարձրունքներում, ավելի նպատակահարմար է կատարել խուսավարում և զբաղեցնել այդ բարձունքները՝ հակառակորդի գործողություններին առավել արդյունավետ հակազդելու, նրան խոցելու համար»,–նշեց Սարումյանը։

ԱՀ ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ զորքերի տրամադրությունը մարտական է, վատատեսական տրամադրություններ չկան։ Տղաներն ամուր են ոգով ու պատրաստ են մինչև վերջ պաշտպանել մեր հայրենիքը։

Представитель Армии Обороны Арцаха Сурен Сарумян во время брифинга в Едином информационном центре (9 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Մենք մեր ժողովրդից թաքցնելու բան չունենք»․ Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչ

«Արցախի տարածքում կատարվող գործողությունները հակառակորդին չեն ներվելու, վստահ եղեք, որ բանակը կարողանալու է ջարդել հակառակորդին, զսպել նրա զավթողական նկրտումները և անվերապահորեն կատարել իր խնդիրը»,–ասաց Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչը։

Նշենք, որ արդեն 4–րդ օրն է` բերդաքաղաք Շուշիի համար թեժ մարտեր են ընթանում։ Թշնամին փորձում է գրավել անառիկ քաղաքը։

Առավոտյան ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են:

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից:

Արցախի ՊԲ-ից տեղեկացրել էին, որ Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Հայկական զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր։

Տեղեկացվում էր, որ թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։

Степанакерт очищается от вражеских бомб и ракет (15 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Ստեփանակերտն այսօր ավելի քան 10 անգամ հրթիռակոծվել է հեռահար հրթիռներով․ ԱԻՊԾ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала