ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Վերջին երկու օրերին մեր երկնքում բավականին արտահայտված երևում է Հայկ/Օրիոն համաստեղությունը։ Տեղեկությունն իր Facebook-ի էջում հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Գրառմանը կից նա աստղազարդ երկնքի լուսանկար է հրապարակել։
«Հաղթելու ենք»,-եզրափակել է Սուրենյանը։
Հիշեցնենք, որ Արցախում շարունակվում են ռազմական գործողությունները։ Արդեն 4 օր է՝ պաշտպանական մարտեր են ընթանում բերդաքաղաք Շուշիի մատույցներում։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։
Երբ կավարտվի Շուշիի համար մղվող պայքարը. Հովհաննիսյանը ժամկետ նշեց