Իրանն արագ արձագանքման ստորաբաժանումներ է ուղարկել սահմանային շրջաններ

© AP Photo / Iranian Defense Ministry via APТанк иранского производства под названием "Каррар"
Танк иранского производства под названием Каррар - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եթե որևէ մեկը փոքր-ինչ վնասակար քայլ անի Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության դեմ, ապա կոշտ պատասխան կստանա։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Իրանական բանակի արագ արձագանքման ստորաբաժանումներն ուղարկվել են հյուսիսարևմտյան սահմանամերձ շրջաններ՝ Իրանի օդային տարածքը հսկելու և պաշտպանելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի հակաօդային պաշտպանության հյուսիսային գոտու հրամանատար, բրիգադի գեներալ Ալի Աքբար Աբբաս Թաջադոդը, փոխանցում է Mehr-ը։

Ոչ մի ուժ չի կարող փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը. իրանցի գեներալ

Ընդգծելով, որ մարդկանց անվտանգության ու բարեկեցության և երկրի տարածքային ամբողջականության ցանկացած սպառնալիք Իրանի ԶՈւ համար կարմիր գիծ է՝ Թաջադոդը շեշտել է. «Թշնամիները պետք է իմանան, որ եթե նրանք փոքր-ինչ վնասակար քայլ անեն Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության դեմ, նրանք կոշտ պատասխան կստանան»:

Իրանը շատ լավ հասկանում է Թուրքիայի մանիպուլյացիաները և պատրաստվում է

Արևելյան Ադրբեջան նահանգի սահմանամերձ շրջանները հարում են Ղարաբաղյան հակամարտության գոտուն։

Իրանի իշխանությունները զրահատանկային ուժեր են ուղարկել երկրի հյուսիս–արևմտյան սահման

 

Լրահոս
0