Ռուսական Մի–24-ը խոցվել է Հայաստանում` ռազմական գործողություններից դուրս. ՌԴ ՊՆ

© Sputnik / Максим Блинов / Անցնել ֆոտոբանկИгорь Конашенков
Игорь Конашенков - Sputnik Արմենիա
Ուղղաթիռը վայր է ընկել Հայաստանի օդային տարածքում` Երասխի շրջակայքում, շարժական հրթիռային համալիրի հարվածից հետո։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ռուսական Մի–24 ուղղաթիռը խոցվել է Հայաստանի օդային տարածքում` ռազմական գործողությունների գոտուց դուրս։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։

Հայաստանն ամեն կերպ կաջակցի ուղղաթիռի հետ կապված դեպքի հետաքննությանը. ՀՀ ՊՆ

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ռուսական օդուժի Մի-24 ուղղաթիռ է վայր ընկել Հայաստանի օդային տարածքում` Երասխի շրջակայքում, շարժական հրթիռային համալիրի հարվածից հետո։

Զոհվել են ուղղաթիռի անձնակազմի երկու անդամ, ևս մեկը հոսպիտալացվել է` միջին ծանրության վնասվածքներով։

Հայաստանում խոցված ռուսական ուղղաթիռի առաջին կադրերը․ տեսանյութ

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала