00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Սիրանուշ Սահակյան
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի փոխարտգործնախարարի ելույթը, մեղմ ասած, կոռեկտ չէր․Սահակյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Առաջնայինն, ըստ իշխանությունների, պետությունն է. բա մարդկա՞նց շահերը՝ հարցնում են սոցցանցերի օգտատերերը
18:06
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես լիովին, ամբողջապես և անձամբ կրում եմ այս որոշման ամբողջ պատասխանատվությունը». Փաշինյան

© Photo : Facebook / Screenshot / Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Выступление премьер-министра Никола Пашиняна в прямом эфире (10 ноября 2020). Еревaн
Выступление премьер-министра Никола Пашиняна в прямом эфире (10 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետն ասում է, որ սկզբնական շրջանում պատերազմը հայկական կողմի համար հաջող ընթացք է ունեցել, իսկ այն կանխելու միակ միջոցը նույն ցավոտ զիջումներ էին, որոնց շուրջ ստորագրվել է երեք ղեկավարների հայտարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Արցախի տարածքների հաձնման վերաբերյալ հայտարարությունը ստորագրելու որոշումը կայացվել է այն պահին, երբ Հայաստանի ռազմաքաղաքական վերնախավին ակնհայտ է դարձել, որ պատերազմի ընթացքն այլևս հնարավոր չէ բեկել։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսյբուքյան ուղիղ եթերի ընթացքում։

«Երեսուն տարի շարունակ ԼՂ շուրջ բանակցություններում մեկ կետ հստակ է եղել` պետք է հանձնվեն հինգ շրջանները Ադրբեջանին։ Ես այդ բանակցությունների բովանդակության մասին պետք է գայի և ասեի ժողովրդին 2018-ին։ Պետք է ասեի` կամ հանձնում ենք հինգ շրջան` առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտամն, կամ ունենում ենք պատերազմ։ Բայց չեմ ասել, որովհետև նախ` ուզում էի բանակցությունների ընթացքը փոխեի, երկրորդ` ժողովուրդը չէր համաձայնելու դրան», – ասել է վարչապետը։

Еженедельный брифинг Марии Захаровой - Sputnik Արմենիա
Խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում կատարվել է միջազգային իրավունքի շրջանակում. Զախարովա

Նրա խոսքով` իրեն այդպես էլ չհաջողվեց բանակցություններում փոփոխություն մտցնել։ Փաշինյանն ասում է, որ զիջումների վերաբերյալ նա կարող էր ժողովրդի հետ խոսել նաև 2020–ի սեպտեմբերին` պատերազմից առաջ։ Բայց կրկին բախվելու էր ժողովրդի դժգոհությանը։

«Եթե մեկ տարի առաջ համաձայնեինք տարածքներ հանձնել, ավելի լավ վիճակ կունենայինք, դա ճշմարտություն է։ Բայց ո՞վ Հայաստանում կհավատար, որ դա ճիշտ ճանապարհ է», – ասել է վարչապետը։

Նրա խոսքով` եթե նման որոշում կայացվեր, կստացվեր, որ Հայաստանն առանց կռվելու հանձնվում է, ինչը անընդունելի էր իր համար։

«Ես լիովին, ամբողջապես և անձամբ կրում եմ այս որոշման ամբողջ պատասխանատվությունը», – ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` բանակը հաղթական կռվել է, մեր բոլոր զինվորները հերոսներ են։ Նշում է` 2018-ից հետո բանակում բազմաթիվ բարեփոխումներ են կատարվել, թեև ընդունում է` պատերազմի համար դրանք բավարար չէին։

«Մենք չենք կարողացել կոռուպցիոն գործերով բավարար միջոցներ գեներացնել։ Բայց դա մեր ծրագրերում է։ Մեզ մնում է կենտրոնանալ Հայաստանի և Արցախի ուժեղացման վրա։ Մենք ընկել ենք, բայց կանգնել ենք տղամարդավարի մինչև ամենավերջին խազը և կայացրել ենք որոշում` անդունդը չգլորվելու համար», – ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով` պետք է դասեր քաղել և գնալ առաջ։  «Սա մեծ աղետ է, մեծ սուգ է մեզ համար, բայց ես հավատում եմ, որ Հայաստանը պետք է ապրի, Արցախը ապրի»,–ասել է նա։

Как Заре Синанян предлагает решить вопрос репатриации - Sputnik Արմենիա
Եթե միասնական չլինենք, անդառնալիորեն շատ ավելին կկորցնենք. Զարեհ Սինանյան

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

Լրահոս
0