«Մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք...». Դադիվանքի վանահայրը չգիտի` ոնց են լքելու վանքը

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Դադիվանքի վանահայրը, որն անձամբ է մասնակցել վանքի ազատագրմանը, հիմա փորձում է տեղից խաչքարերը տեղափոխելու հարցով զբաղվել, բայց ամենակարևորը` վանքը, տեղափոխման ենթակա չէ։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Դադիվանքի վանահայր և Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը պատրաստվում է վանքից տեղափոխել անհրաժեշտ իրերը, քանի որ Քարվաճառը շուտով Ադրբեջանին է անցնելու։ Տեր Հովհաննեսն այժմ Արցախից գալիս է Երևան, որպեսզի ավտոմեքենաներ վերցնի ու Քարվաճառ գնա։

© Sputnik / Hovhannes ShoghikyanԴադիվանքը
«Մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք...». Դադիվանքի վանահայրը չգիտի` ոնց են լքելու վանքը  - Sputnik Արմենիա
Դադիվանքը

-Ո՞նց եք,–հարցնում եմ տեր Հովհաննեսին։

–Ո՞նց պետք է լինենք. մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք... Դադիվանքը թողեցինք ու դուրս եկանք, ո՞նց պետք է լինենք,–պատասխանում է նա։

© Sputnik / Ashot GevorgyanԴադիվանքը
«Մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք...». Դադիվանքի վանահայրը չգիտի` ոնց են լքելու վանքը  - Sputnik Արմենիա
Դադիվանքը

Տեր Հովհաննեսն ասում է, որ Դադիվանքից տեղափոխելու շատ բան կա` եկեղեցու սպասքը, ասեղնագործ խաչքարերը վաղը պետք է տեղափոխեն, որ թուրքը չգա ու պղծի։ Բայց ամենակարևորը եկեղեցին է, որը տեղափոխելու ենթակա չէ։

CC BY 3.0 / Alaexis / Dadivank khachkarԴադիվանքի ասեղնագործ խաչքար
«Մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք...». Դադիվանքի վանահայրը չգիտի` ոնց են լքելու վանքը  - Sputnik Արմենիա
Դադիվանքի ասեղնագործ խաչքար

Հիմա արդեն Քարվաճառի բնակիչներն են իրենց տները դատարկում... Հոգևոր հովիվն ասում է` ժողովուրդը նորից գաղթի ճանապարհը բռնեց. հայի ճակատագիրն այդպես է։

«Սիրտս ցավում է, չգիտեմ»,–ասում է տեր հայրը։
Թե ինչ է անելու հետո`տեր Հովհաննեսը չգիտի, արդեն միևնույնն է իր համար...

© Sputnik / Nelli DanielyanԴադիվանքի սրբապատկերներից մեկը
«Մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք...». Դադիվանքի վանահայրը չգիտի` ոնց են լքելու վանքը  - Sputnik Արմենիա
Դադիվանքի սրբապատկերներից մեկը

Դադիվանքի վանահայրը, որը 1993-ին անձամբ է մասնակցել Քարվաճառի ազատագրմանը, որդիների հետ պայքարել 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ, այս օրերին էլ զենքը ձեռքին է եղել։ Ասում է` ամեն ինչին պատրաստ էր, բայց ոչ այս ելքին։

© Sputnik / Ashot GevorgyanԴադիվանքը
«Մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք...». Դադիվանքի վանահայրը չգիտի` ոնց են լքելու վանքը  - Sputnik Արմենիա
Դադիվանքը

«Քարվաճառն ազատագրելուց հետո տեսանք, որ Դադիվանքը գոմ էին դարձրել. մաքրել ենք, վերաօծել, իսկ այսօր սկուտեղի վրա մատուցում ենք թուրքին։ Մենք լավ պահել–պահպանել ենք, հիմա թուրքին ասում են` ինչ ուզում եք, արեք հետը։ Դա ինչքանո՞վ է ճիշտ։ Եթե մենք էլ լռենք, քարերը պետք է աղաղակեն»,–ասում է տեր Հովհաննեսը։

© Sputnik / Hovhannes ShoghikyanԴադիվանքը
«Մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք...». Դադիվանքի վանահայրը չգիտի` ոնց են լքելու վանքը  - Sputnik Արմենիա
Դադիվանքը

Հոգևոր հովիվը չգիտի` զոհված տղաների մայրերին ի՞նչ պատասխան ենք տալու հիմա, ի՞նչ պետք է ասենք. ինչի՞ համար են զոհվել իրենց տղաները, հենց էնպե՞ս են զոհվել։

© Sputnik / Hovhannes ShoghikyanԴադիվանքի վանահայրը
«Մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք...». Դադիվանքի վանահայրը չգիտի` ոնց են լքելու վանքը  - Sputnik Արմենիա
Դադիվանքի վանահայրը

Հոգևորականին հետաքրքրում է նաև` եթե պետք է վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման որոշում կայացներ, ապա ինչո՞ւ դա արվեց այսքան զոհ ու վիրավոր ունենալուց հետո։

Հարցին, թե այս իրավիճակում ի՞նչ ելք է տեսնում, տեր Հովհաննեսը պատասխանում է, որ ամեն մի վայրկյան կարող է մեծ բան փոխվել, և դա կապված է դիվանագիտության և քաղաքականության հետ։

Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

«Դա կախված է մեկ մարդուց, և ինչպես Փաշինյանն էր ասում` ՀՀ–ի և Արցախի ճակատագիրը կախված էր մեկ մարդուց, և այդ մեկ մարդը, փաստորեն, ինքն էր։ Ողբամ քեզ, իմ հայ ժողովուրդ։ Մեղք է ժողովուրդը»,–իր խոսքն ամփոփեց տեր Հովհաննեսը։

Հիշեցնենք, որ պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Լաչինի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում էր սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

Լրահոս
0