ԱԺ–ում և կառավարությունում անկարգության, Միրզոյանին ծեծելու դեպքով 20 մարդ է ձերբակալվել

© Sputnik / Aram NersesyanНедовольные решением премьер-министра граждане ворвались в Дом правительства (10 ноября 2020). Еревaн
Недовольные решением премьер-министра граждане ворвались в Дом правительства (10 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
ԱԱԾ–ն քրեական գործ է հարուցել նոյեմբերի 10-ին զանգվածային անկարգություններ անելու դեպքով։ Պարզում են` ովքեր են կազմակերպիչները։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ձերբակալվել են ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում, «Ազատություն» ռադիոկայանում, պետական ու հասարակական այլ վայրերում զանգվածային անկարգությունների մասնակիցները։ Ձերբակալվել է նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միկրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած անձինք։

Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու համաձայնության վերաբերյալ հայտարարությունը ԶԼՄ–ներում հրապարակվելուց հետո ՀՀ տարբեր տարածքներում, հատկապես Երևանում կառավարության, ԱԺ շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում իրականացվել են զանգվածային անկարգություններ։ Դրանք իրականացվել են բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով։

«Հայտնաբերվել և ձերբակալվել են ընդհանուր թվով շուրջ 20 անձինք: Ընդ որում հանրությանն իրենց անկարգություններով արդեն իսկ հայտնի՝ հիշյալ անձանց մեծամասնությունը զղջացել է կատարվածի համար, դատավարական հարկադրանք կիրառելուց անմիջապես հետո տրամագծորեն փոխել վարքագիծը և դրսևորել իրավահպատակ, օրինապաշտ քաղաքացուն բնորոշ վարքագիծ»,–նշված է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ–ն ցանկանում է ԼՂ համաձայնագրի մասին ավելի շատ մանրամասներ իմանալ

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով (զանգվածային անկարգությունները), ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) և ՀՀ քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով (հանրապետության Նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, սահմանադրական դատարանին պարտադրելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրգործ:

Կատարվել է դեպքի վայրերի զննություն, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, հայտնաբերվել և վերցվել են կառավարական առանձնատնից հափշտակված իրերը, առգրավվել են դեպքի վայր հանդիսացող տարածքների տեսախցիկների տեսագրությունները։ Իրականացվել են այլ տեսակի քննչական ու դատավարական գործողություններ՝ զանգվածային անկարգությունների բոլոր մասնակիցների, այդ թվում նաև կազմակերպիչների ինքնությունը պարզելու և նրանց՝ օրենքի առջև պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
ԱԱԾ–ն կոչ է անում պահպանել ռազմական դրության իրավական ռեժիմի պահանջները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի երեկոյան մի շարք մարդիկ ներխուժել էին կառավարության շենք, որտեղ կոտրել էին ապակիները։ Նրանք նաև ԱԺէին ներխուժել, ինչպես նաև կառավարական առանձնատուն։ Այդ օրն ԱԺ-ի մոտ ավտոմեքենայից հանել և ծեծել էին ԱԺ նապագահ Արարատ Միրզոյանին։ Նրան վիրահատել են։

Ցուցարարների մի խումբ ջարդուփշուր է արել պատգամավորների աշխատասենյակները

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала