00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Էսի Նիկոլի ոճն ա». ԱԺ-ի մոտ ոստիկանների ուղղությամբ ծխարձակող պայթուցիկ նետեցին

© Sputnik / Aram NersesyanНесогласные с решением премьер-министра граждане перед зданием Парламента (11 ноября 2020). Еревaн
Несогласные с решением премьер-министра граждане перед зданием Парламента (11 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոստիկանության գնդապետ Գևորգ Այվազյանը լրագրողներին հայտնեց, որ անկարգության հեղինակն արդեն ձերբակալված է:

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Բաղրամյան պողոտայում` ԱԺ շենքի մոտ, քիչ առաջ պայթյունի ձայն լսվեց ու թանձր ծուխ տարածվեց:
Այս միջադեպն իրարանցում առաջացրեց ինչպես ցուցարարների, այնպես էլ ոստիկանության շարքերում:

Никол Пашинян и Эдуард Агаджанян в СКК, где пройдет заседание Евразийского межправительственного совета (30 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Մենք թույլ չենք տալու հանցագործ միավորներին զավթել իշխանությունը». Էդուարդ Աղաջանյան

Ոստիկանները փակեցին դեպքի վայրը՝ անհրաժեշտ օպերատիվ գործողություններ իրականացնելու համար, իսկ որոշ ժամանակ անց ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Այվազյանը լրագրողներին հայտնեց, որ կիրառված միջոցը ծխարձակող պայթուցիկ է եղել, որը հավաքի մասնակից քաղաքացիներից մեկը նետել է ոստիկանների ուղղությամբ:

«Քաղաքացի էր, ուղղակի քաղաքացի էր, չգիտենք ով էր: Արդեն ձերբակալվեց»,- ասաց Այվազյանը:

Նա նաև հերքեց հավաքի մասնակիցների շարքերում տարածված այն վարկածը, թե պայթյունը պատահականության հետևանք է ու կիրառված ծխարձակող միջոցը պատահաբար ընկել է տարածքում հերթապահող ոստիկաններից մեկի մոտից:

Հավաքի կազմակերպիչները, սակայն, այլ կարծիքի են. նրանց համոզմամբ` կատարվածը սադրանքի հետևանք է, որը կազմակերպել են իշխանությունները:

«Էսի Նիկոլի ոճն ա ու ինքը էս ամբողջ ընթացքում սենց սադրանքներ ա անելու»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հավաքի մասնակիցներին կոչ անելով սադրանքների չենթարկվել ու ոստիկանների հետ բախումների չգնալ:

Հայաստանյան 17 կուսակցություններ նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Несогласные с решением премьер-министра граждане шествуют от Дома правительства к зданию Парламента (11 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Մեր զինվորին դավաճանեցին»․ ի՞նչ են մտադիր անել հանրահավաքի եկած արցախցի կանայք

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։ Հանրահավաքը վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։

Լրահոս
0