Պետք է խուսափել ապակայունացումից. Զատուլինը՝ ՀՀ–ում իշխանափոխության հնարավորության մասին

© Sputnik / Asatur YesayantsКонстантин Затулин перед началом заседания Парламентской ассамблеи ОДКБ (5 ноября 2019). Еревaн
Константин Затулин перед началом заседания Парламентской ассамблеи ОДКБ (5 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կոնստանտին Զատուլինի խոսքով՝ դժվար է ասել, թե այս պահին բնակչության քանի տոկոսը չի վստահում Հայաստանի կառավարությանը, բայց համախմբման համար, ամենայն հավանականությամբ, այլ ֆիգուրներ են պետք։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Հայաստանը պետք է խուսափի լուրջ ապակայունացումից, եթե անգամ երկրում ղեկավարության փոփոխություն տեղի ունենա։

Выступление руководителя фракции Просвещенная Армения Эдмона Марукяна на очередном заседании Национального собрания Армении (16 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ ստորագրահավաք է սկսվել

«Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության վերաբերյալ քննադատական կարծիքները, որոնք մինչ այժմ բնակչության լայն զանգվածների մոտ արձագանք չեն գտել, այս պահին հնչեղություն են ստացել»,– ասաց Զատուլինը:

Նրա խոսքով՝ պարզ դարձավ, որ Փաշինյանի օրոք Հայաստանը, հայերը ռազմական պարտություն կրեցին Լեռնային Ղարաբաղի համար պայքարում։

Համաձայնագրում նշված պայմանները պարտադրված են Հայաստանի համար։ Շատերի կարծիքով` դրանք այդպիսին են դարձել, որովհետև բավականաչափ ուշադրություն չի դարձվել պաշտպանությանն ու անվտանգությանը, թուլացել են Ռուսաստանի հետ կապերը, թուլացել է վստահությունը երկու երկրների ղեկավարությունների միջև։

Ադրբեջանը շտապեց օգտվել դրանից. հենց դրա վրա էլ խաղադրույք արեց հակամարտության ապասառեցման առաջին օրերից։

«Ես չեմ ուզում գնահատել` Փաշինյանի կողմից այդ փաստաթղթում արված զիջումները արդար են, թե ոչ։ Այդ փաստաթուղթն իրականում շատ ծանր պայմաններ է սահմանում հայերի համար, հատկապես, երբ գործը վերաբերում է Լաչինի, Քելբաջարի շրջաններին, Շուշիին։ Եվ Հայաստանում շատերն են այն ծայրահեղ բացասաբար ընդունում», - նշեց Զատուլինը։

Թեև, ըստ նրա, չի բացառվում, որ ստեղծված իրավիճակում հայերն ու Հայաստանը այլ ելք չունեին։

Այս ամենը Փաշինյանի նկատմամբ հետաձգված և նոր հավակնությունների հետ միասին կարող է իշխանափոխության հանգեցնել։ Թե ինչպես դա տեղի կունենա, դժվար է կանխատեսել։ Դա Հայաստանի ներքին գործն է, բայց հայ ժողովուրդն ինչ-որ հետևություններ անելու իրավունք ունի։

Ситуация на площади Свободы (11 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Արցախի շուրջ իրավիճակը կարելի էր շտկել թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա․ Արթուր Վանեցյան

«Միայն թե կցանկանայի զգուշացնել լայնածավալ ապակայունացումից։ Կուզեի հուսալ, որ Փաշինյանը նույնքան կառչած չէ իշխանությունից, որքան իր նախորդը, որը բախվելով զանգվածային դժգոհություններին` բավականաչափ քաջություն գտավ իշխանությունից հրաժարվելու համար», - նշեց Զատուլինը։

Նրա խոսքով` դժվար է ասել, թե այս պահին բնակչության քանի տոկոսը չի վստահում կառավարությանը, բայց Հայաստանի համախմբման համար, ամենայն հավանականությամբ, այլ ֆիգուրներ են պետք։

«Հայաստանին բարօրություն եմ մաղթում, ուզում եմ, որ հնարավորինս արագ լուծվեն ներքին խնդիրները, կարողանան վերականգնել միասնությունը։ Իսկ տեղի ունեցածի վերաբերյալ եզրակացությունները տարբեր կլինեն», - եզրափակեց Զատուլինը։

Հայաստանյան 17 կուսակցություններ նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին, Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն են։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են՝ «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Брифинг Сейрана Оганяна (1 октября 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
«Պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր, բայց...». Սեյրան Օհանյան

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала