2016 թվականին ապրիլյան պատերազմի ժամանակ Արեգի արած լուսանկարները շրջեցին աշխարհում ու պատմեցին այդ օրերի իրականության մասին։ Արեգը նաև տաղանդավոր նկարիչ է. այս առումով էլ նաև հայտնի է իր «բլոճիկներ» շարքով։
Բլոճիկներին նա նկարում է պատերի, վագոն-տնակների, քարուքանդ շինությունների, նույնիսկ… արկերի վրա։

Այսօր Արեգի բլոճիկները Հայաստանի ու Արցախի տարբեր բնակավայրերում են ապրում։ Sputnik Արմենիան ֆիքսել է, թե ինչպես է նա գունավորում պատերազմից մնացած տխուր հիշողություններից մեկը. Շուշիի ճանապարհին ընկած ու չպայթած արկի վրա Արեգն այսօր նկարեց Արցախի դրոշը։ Բացի դրոշից այլ գույներ էլ կան, որոնք խորհրդանշում են ժողովրդին։

Արցախում կնքված փոքրիկների դաստակին ծիածանագույն հյուսված թել են կապում։ Արկը նաև դա է խորհրդանշում։ Դրոշի և ծիածանի մեջտեղում էլ գրված է. «Ես ճանաչում եմ Արցախը» (I recognize Artsakh)։