Դադիվանքի այցելուների մտահոգությունը, խաղաղապահներն ու տեր Հովհաննեսը. մոմ արդեն չկար...

© Sputnik / David GalstyanРоссийские миротворцы у монастырского комплекса Дадиванк (16 ноября 2020). Карабах
Российские миротворцы у монастырского комплекса Дадиванк (16 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի Շահումյանի (Քելբաջար) շրջանի մի մասի հանձնումը Ադրբեջանին հետաձգել են մինչև նոյեմբերի 25-ը։ Ոմանք արդեն տարել են իրենց իրերը, մյուսները դեռ կհասցնեն։ Իսկ հնամենի հայկական եկեղեցու՝ Դադիվանքի մոտ նոյեմբերի 16-ից խաղաղապահների դիտակետ է տեղակայվել։

Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են միջնադարյան բացառիկ վանական համալիր, զրուցել խաղաղապահների, քահանաների և տեղի բնակիչների հետ. վերջինները ստիպված կլինեն լքել այդ տարածքները:

Խաղաղապահների առաջին հսկիչ–անցակետն այցելուներին դիմավորում է Երևան-Ստեփանակերտ ճանապարհի՝ դեպի վանքը թեքվող հատվածում։

© Sputnik / David GalstyanԴադիվանք
Դադիվանք - Sputnik Արմենիա
1/7
Դադիվանք
© Sputnik / David GalstyanԴադիվանք
Դադիվանք - Sputnik Արմենիա
2/7
Դադիվանք
© Sputnik / David GalstyanՌուս խաղաղապահներն ու Դադիվանքը
Ռուս խաղաղապահներն ու Դադիվանքը - Sputnik Արմենիա
3/7
Ռուս խաղաղապահներն ու Դադիվանքը
© Sputnik / David GalstyanՌուս խաղաղապահներն ու Դադիվանքը
Ռուս խաղաղապահներն ու Դադիվանքը - Sputnik Արմենիա
4/7
Ռուս խաղաղապահներն ու Դադիվանքը
© Sputnik / Aram NersesyanԴադիվանքը
Դադիվանքը - Sputnik Արմենիա
5/7
Դադիվանքը
© Sputnik / Aram NersesyanԴադիվանքը
Դադիվանքը - Sputnik Արմենիա
6/7
Դադիվանքը
© Sputnik / David GalstyanԴադիվանքի վանահայր տեր Հովհաննեսը
Դադիվանքի վանահայր տեր Հովհաննեսը - Sputnik Արմենիա
7/7
Դադիվանքի վանահայր տեր Հովհաննեսը
1/7
Դադիվանք
2/7
Դադիվանք
3/7
Ռուս խաղաղապահներն ու Դադիվանքը
4/7
Ռուս խաղաղապահներն ու Դադիվանքը
5/7
Դադիվանքը
6/7
Դադիվանքը
7/7
Դադիվանքի վանահայր տեր Հովհաննեսը

Երկրորդը գտնվում է անմիջապես վանքի տարածքում։ ՌԴ խաղաղապահ ուժերի ավագ լեյտենանտ Օլեգ Կովալենկոն պատմեց, որ իրենք իրենց գործունեությունը սկսել են վանքի վանահայր հայր Հովհաննեսի օրհնությամբ։ Վերջինս նրանց տարածք է տրամադրել, ցույց է տվել տեղանքը, ներկայացրել իրողությունը։

© Sputnik / David GalstyanԴադիվանքի վանահայր տեր Հովհաննեսը
Դադիվանքի այցելուների մտահոգությունը, խաղաղապահներն ու տեր Հովհաննեսը. մոմ արդեն չկար... - Sputnik Արմենիա
Դադիվանքի վանահայր տեր Հովհաննեսը

Խաղաղապահները սկզբում  նկատել են մարդկանց ճնշված հոգեվիճակը, ասում են` շատերը գալիս էին վանքին հրաժեշտ տալու։ Նրանք սպասել են, որ այդ ֆոնին տեղաբնակներն իրենց ագրեսիվ կընդունեն։ Բայց հակառակին են ականատես եղել` մարդիկ նրանց գրկաբաց են ընդունել։

«Ինձ համար հաճելի բացահայտում էր։ Մարդիկ այստեղ բոլոր հարցերում փորձում են օգնություն ցուցաբերել։ Շատ շնորհակալ ենք նրանց այսպիսի ընդունելության համար»,-նշեց Կովալենկոն։

© Sputnik / David GalstyanՕլեգ Կովալենկոն
Դադիվանքի այցելուների մտահոգությունը, խաղաղապահներն ու տեր Հովհաննեսը. մոմ արդեն չկար... - Sputnik Արմենիա
Օլեգ Կովալենկոն

Խաղաղապահներն արդեն սկսել են նախապատրաստվել նոյեմբերի 25-ի իրավիճակի փոփոխությանը։ Նրանք իրենց առաքելությանը համաձայն դիտակետեր են պատրաստում։ Կովոլենկոն փոխգործակցության հույս ունի ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի հետ։

Դա ինձ համար բացահայտում էր. Դադիվանքին հարակից դիտակետի խաղաղապահը հաճելիորեն զարմացած է

Ինքը՝ Կովալենկոն, Արցախ է եկել գիտելիքների «ուղեբեռով»։ Գործուղումից առաջ նա անձնակազմի հետ ազգագրության, պատմության և անգամ կրոնագիտության դասեր է անցկացրել։

«Իմ մարտիկները գիտեն հակամարտության նախապատմությունը, այս տարածաշրջանի պատմությունը»,-նշեց սպան։

Վանքի վանահայր հայր Հովհաննեսը երախտապարտ է խաղաղապահներին, որոնք պահպանելու են պատմական վանական համալիրը։ Ինքը՝ վանահայրը, մյուս հոգևորականների հետ միասին առայժմ այստեղ է։

© Sputnik / David GalstyanԴադիվանքը
Դադիվանքի այցելուների մտահոգությունը, խաղաղապահներն ու տեր Հովհաննեսը. մոմ արդեն չկար... - Sputnik Արմենիա
Դադիվանքը

«Այսօր հրադադար է, բայց ես չգիտեմ, թե ինչ կլինի վաղը։ Մենք կատարում ենք մեր պարտքը, նաև պատարագ ենք մատուցում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասած հոգևորականը։

Նա հույս ունի, որ Արցախում քրիստոնեական սրբավայրերը կպահպանվեն։ Ասում է` շատ կարևոր է ուշադրություն սևեռել այդ հարցի վրա։

Մարտակերտի բնակիչ Ռաֆիկ Աթայանը Հայաստանից Արցախ վերադառնալիս կանգ է առել, որպեսզի մոմ վառի։ Այս վանքը նրա համար միշտ էլ յուրահատուկ է եղել։

© Sputnik / David GalstyanՌաֆիկ Աթայանը
Դադիվանքի այցելուների մտահոգությունը, խաղաղապահներն ու տեր Հովհաննեսը. մոմ արդեն չկար... - Sputnik Արմենիա
Ռաֆիկ Աթայանը

Իսկ Լյուդմիլան ցավով ավելացնում է․«Դուք հո հասկանում եք, թե ինչ է նշանակում եկեղեցին քրիստոնյա ազգի համար»։ Նա հիշում է Շուշիի պղծված հայկական տաճարը և չի կարողանում զսպել արցունքները։

© Sputnik / David GalstyanԼյուդմիլան
Դադիվանքի այցելուների մտահոգությունը, խաղաղապահներն ու տեր Հովհաննեսը. մոմ արդեն չկար... - Sputnik Արմենիա
Լյուդմիլան

Մյուս այցելուն` Սվետլանան, որոշել է Արցախ վերադառնալ, հենց որ հնարավոր լինի։ Նա գիտի, որ Ստեփանակերտի իր տունը տուժել է հրետակոծություններից, բայց սիրտը ձգտում է դեպի հարազատ վայրեր։

«Մենք Երևանում մեկուկես ամիս մնացինք։ Ստիպված էինք ամեն ինչ թողնել և հոկտեմբերի սկզբին հեռանալ, քանի որ սարսափելի ռմբակոծություն էր»,-պատմում է կինը։

© Sputnik / David GalstyanՍվետլանան
Դադիվանքի այցելուների մտահոգությունը, խաղաղապահներն ու տեր Հովհաննեսը. մոմ արդեն չկար... - Sputnik Արմենիա
Սվետլանան

Նա նույնպես կանգ է առել, մտել Դադիվանք, մոմ վառել` միայն իրեն հայտնի աղոթքով։

Մենք արդեն պատրաստվում էինք հեռանալ, երբ եկեղեցի մտան Հայաստան վերադարձող կամավորները։ Նրանք ասացին, որ չէին կարող տունդարձի ճանապարհին չայցելել վանք։ Մի տեսակ անաստված բան կստացվեր։

© Sputnik / David GalstyanԴադիվանքն այս օրերին
Դադիվանքի այցելուների մտահոգությունը, խաղաղապահներն ու տեր Հովհաննեսը. մոմ արդեն չկար... - Sputnik Արմենիա
Դադիվանքն այս օրերին

Մեր այցելության պահին եկեղեցում մոմերը վերջացել էին...

Լրահոս
0