Գագիկ Ծառուկյանի փեսան պատրաստվում է դիմել իրավական համակարգին

© Sputnik / Asatur YesayantsДавид Манукян
Давид Манукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարչապետի խոսնակի հրապարակած տեսանյութի հարցով ԲՀԿ պատգամավոր Դավիթ Մանուկյանն իր իրավաբանների հետ քննարկում է հետագա անելիքները։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը պատրաստվում է պատասխանել վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի մեղադրանքներին:

Погромы в Правительстве - видео с камер наблюдения - Sputnik Արմենիա
ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահները, Ծառուկյանի փեսաները... ովքեր են մտել վարչապետի ընդունարան

Մանե Գևորգյանն այսօր տեսանյութ էր հրապարակել, որում երևում էին նոյեմբերի 10-ի գիշերը կառավարության շենք ներխուժած քաղաքացիները, նրանց շարքերում էին նաև Հայաստանի Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների մի քանի անդամներ, այդ թվում ՝ ԲՀԿ Գագիկ Ծառուկյանի երկու փեսաները` Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանն ու խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը:

«Մանե Գևորգյանն անպատասխանատու հայտարարություն է արել»,– ասաց Զոհրաբյանը` հավելելով, որ Դավիթ Մանուկյանն իր իրավաբանների հետ քննարկում է հետագա անելիքները` հարցին իրավական լուծում տալու համար։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց, որ Մանուկյանի հասցեին լկտի սուտ է հնչել։

«Դավիթ Մանուկյանը ոչ միայն չի մասնակցել որևէ ջարդի, այլև իր կյանքի համար ռիսկի դիմելով` ամեն գնով փորձել է կանխել խորհրդարանի շենքում տեղի ունեցող անկարգությունները»,– ասաց Աբովյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարական և խորհրդարանի շենքերի վրա տեղի ունեցած հարձակումների կապակցությամբ արդեն մի քանի քրեական գործ է հարուցվել:

Լրահոս
0