Ղարաբաղը հարվածի տակ է եղել նաև Հայաստանի կողմից ճանաչված չլինելու պատճառով. Պուտին

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցПрезидент РФ Владимир Путин принимает участие в заседании Высшего Евразийского экономического совета (ВЕЭС)
Президент РФ Владимир Путин принимает участие в заседании Высшего Евразийского экономического совета (ВЕЭС) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի նախագահի խոսքով` Մոսկվան ճանաչել է Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունները` այդպիսով պաշտպանելով տեղի բնակչությանը։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղը տարիներ շարունակ հարվածի տակ է եղել, և աշխարհում ոչ մի երկրի, այդ թվում Հայաստանի կողմից չճանաչվելը միայն նպաստել է դրան։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Президент РФ Владимир Путин во время совещания в режиме видеоконференции по вопросам по вопросам МЧС РФ (8 октября 2020). Ново-Огарево - Sputnik Արմենիա
Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պարզ չէ, Մոսկվան պահպանում է ստատուս-քվոն. Պուտին

«Եկեք ուղիղ խոսենք` տարիներ առաջ, երբ Վրաստանի նախկին հանցավոր իշխանության կողմից հարվածներ հասցվեցին ռուս խաղաղապահներին Հարավային Օսեթիայում և Աբխազիայում, Ռուսաստանը ճանաչեց այդ երկրների անկախությունը։ Մենք նաև ընդունել ենք Ղրիմի բնակչության ինքնորոշումը և ՌԴ–ին միանալու ցանկությունը։ Այդ քայլերով մենք պաշտպանել ենք տեղի բնակչությանը։ Մենք չենք ամաչում դրա մասին խոսել, չենք մտածել` ով ինչ կասի։ Ղարաբաղի դեպքում նման քայլեր չեն արվել, ինչը խորացրել է այնտեղ կատարվող իրադարձությունները», – ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահի խոսքով` ԼՂ ճանաչումը Հայաստանի և այլ երկրների կողմից կարող էր զսպող հանգամանք լինել և պաշտպանել տեղի բնակչությանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

 

Լրահոս
0