00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավ լուր Ռուսաստանի համար. Քլինթոնը հրապարակել է խաղաղության հասնելու նոր ծրագիրը

© REUTERS / Mike BlakeКандидаты в президенты США Дональд Трамп и Хиллари Клинтон
Кандидаты в президенты США Дональд Трамп и Хиллари Клинтон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԻԱ Նովոստիի սյունակագիրը վերլուծում է՝ ինչու է նույնիսկ Դեմոկրատական կուսակցության առաջատար քաղաքական գործիչ Հիլարի Քլիթոնն իր ծրագրային տեքստում օգտագործում Թրամփի կլիշեներն ու առանձնացնում Չինաստանը՝ որպես ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Գորշ կարդինալ ու ԱՄՆ չկայացած նախագահ Հիլարի Քլինթոնն ամերիկյան Foreign Policy հեղինակավոր ամսագրում հրապարակել է ծրագրային տեքստ, որը կարելի է ու պետք է համարել ամերիկյան «խորքային պետության» իրական ռազմավարություն՝ ուղղված ամերիկյան համաշխարհային գերիշխանության վերականգնմանը։

Президент США Дональд Трамп бросает кепку с надписью Keep America Great во время предвыборного митинга в Международном аэропорту округа Окленд (30 октября 2020). Штат Мичиган - Sputnik Արմենիա
Հնազանդվիր կամ մահացիր․ Թրամփի կողմնակիցներին ռուսների ճակատագիրն է սպասում

Ապագա զոմբի-նախագահ Բայդենի գահական խոսքը կարելի է էլ չլսել ու չկարդալ․ տիկին Քլինթոնն ամեն ինչ արդեն ձևակերպել է հնարավորինս հստակ ու միանշանակ եզրույթներով, ու հաշվի առնելով «Քլինթոնների կլանի» դերակատարությունն իրական ամերիկյան քաղաքականության մեջ, շատ հավանական է, որ հենց այդ ռազմավարությունն իրագործվի։

Չհաջողված «մադամ նախագահի» (նա ինքն է իրեն այդպես անվանում) տեքստում ամենապարադոքսալն այն է, որ այդ ծրագիրն ամբողջական, մեծ ու հանգամանալից խոստովանություն է, որ Դոնալդ Թրամփն իրավացի էր։ Նույնիսկ եթե Դոնալդ Թրամփն իր կյանքն ավարտի ճաղերի հետևում (իսկ դա հավանական սցենար է), կարող է մի անհավանական ձեռքբերում արձանագրել՝ նա կոտրել է ԱՄՆ պատմական կուրսն ու նույնիսկ նրանք, ովքեր ամերիկյան գերեզմանատների ձայների օգնությամբ իշխանության կգան, արդեն ստիպված կլինեն իրենց արտաքին և նույնիսկ ներքին քաղաքականությունը կառուցել` նաև կողմնորոշվելով ռեփերային այն կետերի վրա, որոնք ամերիկյան քաղաքական դիսկուրս մտցրեց նյույորքցի էքսցենտրիկ միլիարդատերը (Քանյե Ուեսթը,–խմբ.)։

Կոնգրեսականները Բայդենին կոչ են անում գլխավորել ամերիկյան կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբում

Չնայած ԱՄՆ 45-րդ նախագահի հասցեին հնչած բավականին հուզական քննադատությանը, տիկին Քլինթոնն ուշադրություն է հրավիրում այն խնդիրներին, որոնք մինչ այդ դեմոկրատները նախընտրում էին ոչ թե պարզապես անտեսել, այլ հերքել։

Президенты США и Франции Дональд Трамп и Эммануэль Макрон при входе в Овальный кабинет Белого дома (24 апреля 2018). Вашингтон - Sputnik Արմենիա
«Ես սիրում եմ վարչապետ Մակրոնին». Թրամփը շփոթել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնը

«Երկու կուսակցությունների (նախագահական, – խմբ․) վարչակազմերը թերագնահատում են ազգային անվտանգության համար (երբ խոսքը տնտեսական քաղաքականության մասին է,–խմբ․) տնտեսական քաղաքականության հետևանքները։ Այդ քաղաքականությունը թուլացնում է ռազմավարական կարևորություն ունեցող ոլորտներն ու արտասահման է ուղարկում արտադրության կենսական կարևորություն ունեցող կետերը։ Հասկանալի պատճառներով Պետական դեպարտամենտը (արտաքին քաղաքականության գծով օգնականները, փորձագետները, – խմբ․) իր ուշադրությունը կենտրոնացրել է այն բանի վրա՝ ինչպես են առևտրային համաձայնագրերն ամրացնելու դաշինքներն ու ամրացնելու Ամերիկայի ազդեցությունը զարգացող երկրներում։ Դեմոկրատները պետք է ավելի մեծ հաճույքով արգելակեին առևտրային նոր համաձայնագրերը, երբ հանրապետականները խոչընդոտում էին իրենց տանը (բուն ԱՄՆ-ում) աշխատավորներին օգնելուն, նոր աշխատատեղեր ստեղծելուն ուղղված ջանքերին»,-գրում է Քլինթոնը։

Եթե չլիներ հանրապետականների (որոնք իսկապես բավականին անպատասխանատու կերպով էին վերաբերվում տնտեսական գլոբալիզացիայի հետևանքներին) հասցեին հնչեցրած մեղադրանքը, կարելի էր կարծել, որ այդ պարբերությունը գրել է Դոնալ Թրամփի ելույթների տեքստերը գրողներից մեկը։ Թրամն իր ամբողջ քաղաքական կարիերան կառուցել է և՛ դեմոկրատների, և՛ հանրապետականների հասցեին հնչեցրած մեղադրանքների վրա, որ նրանք գիտակցաբար հանել են ամերիկյան աշխատատեղերն ու արտադրական հզորությունները Չինաստան, ինչը հանգեցրել է նրան, որ Պեկինը կարող է մրցել Վաշինգտոնի հետ առաջատար համաշխարհային տերության կոչման համար։

Ինչո՞ւ են Պենտագոնի չինովնիկներն ամերիկացիներին ահաբեկում մեծ պատերազմով

Ամերիկյան գլոբալիզացիան մեռել է, քանի որ այն սպանել է Թրամփը, ու հիմա նույնիսկ Դեմոկրատական կուսակցական առաջատար քաղաքական գործիչն իր ծրագրային տեքստում թրամփյան կլիշեներ է օգտագործում ու նշում է, որ Չինաստանը սպանում է ԱՄՆ ազգային անվտանգությանը, ընդ որում՝ ոչ միայն ռազմական, այլև (առաջին հերթին) տնտեսական։

Президент РФ Владимир Путин и президент США Дональд Трамп, архивное фото - Sputnik Արմենիա
Պուտինին զանգելը փրկեց կործանումից. Թրամփ

Պետք է նշել, որ Հիլարի Քլինթոնի ծրագրում Չինաստանի դեմ պայքարին ավելի շատ ուշադրություն է հատկացվում, քան Ռուսաստանի դեմ պայքարին, թեև շատ դեպքերում նրա տեքստում ԱՄՆ գլխավոր թշնամիներն իրար կողքի են թվարկվում։ Համենայն դեպս, «Ռուսաստանի վրա ամբողջ ուժերը» կենտրոնացնելու մասին խոսք չի կարող լինել։ Ամբողջ վիճաբանությունն այն մասին է, որ պետք է հեռանալ սառը պատերազմի կլիշեից ու ճիշտ ուղի գտնել Չինաստանը «խեղդելու» համար, ձեռքի հետ էլ՝ Ռուսաստանը։

Դատելով տիկին Քլինթոնի տեքստից՝ Չինաստանի ու Ռուսաստանի հետ խաղաղ գոյատևելու, էլ չենք խոսում առարկայական համագործակցության մասին միտք նրա մոտ չի առաջանում։ Նույնիսկ դիվանագիտությունը Պետական դեպարտամենտի նախկին ղեկավարի կողմից ընկալվում է որպես գործիք, որն ուժային ճնշման ավելի համար հնարավորություն է ապահովում։ Օրինակ՝ քննադատելով Թրամփին դաշնակիցների հետ աշխատել չկարողանալու համար, նա ճիշտ դիվանագիտության հետևյալ օրինակն է բերում։

«Դիվանագիտությանը հավատարիմ մնալը կամրացներ Միացյալ Նահանգների ռազմական դրությունը։ ԱՄՆ դաշնակիցներն ակտիվներ են, որոնց հետ չի կարող համեմատվել ո՛չ Չինաստանը, ո՛չ Ռուսաստանը, ինչը թույլ է տալիս Ռուսաստանին ամբողջ աշխարհով սփռել այդ ուժը։ Օրինակ, երբ ես պետքարտուղար էի, մենք համաձայնագիր կնքեցինք Հյուսիսային Ավստրալիայում՝ Հարավչինական ծովի վիճելի ծովային ճանապարհների մոտակայքում, 2500 ամերիկյան ծովային հետևակայինների տեղակայման մասին»։

Մեծ հաշվով` մենք տեսնելու ենք այն տուրքի վերաձևավորումը, որը ԱՄՆ-ն փորձում է ստանալ իր վասալներից, ու եթե Թրամփը նախընտրում էր ստանալ այն դրամական միջոցների տեսքով, ապա դեմոկրատական իսթեբլիշմենթի ավելի տարբերակված մոտեցումը ենթադրում է, որ վասալները վճարելու են և՛ դրամով, և՛ գործողություններով, որոնք կարող են օգնել ռազմական արտոնություններ ստանալ Չինաստանի կամ Ռուսաստանի հանդեպ։

«Սա դեռ միայն սկիզբն է»․ ինչի՞ համար է ԱՄՆ-ն սուզանավեր տեղափոխում Ռուսաստանի ափերի մոտ

Թեև լավ նորություններ էլ կան․ Բայդենի վարչակազմի «գորշ կարդինալը» դեկլարատիվ մակարդակով կողմ է Չինաստանի ու Ռուսաստանի հետ «պատահական» միջուկային պատերազմից խուսափելուն։

Ինչպես Թրամփը պատժեց Մերկելին - Sputnik Արմենիա
Ինչպես Թրամփը պատժեց Մերկելին

Խոսելով սպառազինության նոր կոնվենցիոնալ համակարգերի ստեղծման անհրաժեշտության մասին, Քլինթոնն ընդգծում է, որ «այդ հնարավորությունները պետք է ուղեկցվեն մեխանիզմներով, որոնք թույլ են տալիս խորհրդատվություն անցկացնել Չինաստանի ու Ռուսաստանի հետ, որպեսզի սովորական հեռավոր հարձակումը սխալմամբ չընկալվի որպես միջուկային հարված, որը կարող է աղետալի էսկալացիայի հանգեցնել։ Իհարկե լավ է, որ Վաշինգտոնը հավանաբար ջանք կգործադրի նման մեխանիզմի աշխատանքի ուժեղացման համար, սակայն ամերիկյան իսթեբլիշմենթի աշխարհաքաղաքական շահերի արձանագրումը հրթիռա-ռմբային` թեկուզ և ոչ միջուկային հարվածների միջոցով չի կարող դրական հույզեր առաջացնել։

Ամերիկյան «խորքային պետության» լիարժեք վերադարձը ամերիկյան քաղաքական, ռազմական ու դիվանագիտական մեքենայի կառավարման լծակներին` համաշխարհային ապոկալիպսիսի չի հանգեցնի, բայց հաստատ մոլորակում խաղաղություն էլ չի հաստատվի։ ԱՄՆ-ն փորձելու է իր տարածք վերադարձնել արտադրական հզորությունները, իսկ աշխարհաքաղաքական ընդդիմադիրներին փորձելու են ճնշել ռազմական ու դիվանագիտական միջոցներով։

«Արդեն շտաբներ են տեղակայում»․ ի՞նչ է ԱՄՆ-ի բանակը պատրաստում Եվրոպայի արևելքում

Ու եթե ԱՄՆ տնտեսությունը արդյունաբերական արտադրության ուղղվածությունը վերադարձնելու հարցում Բայդենի վարչակազմի ունակությունները լուրջ հարցեր են առաջացնում, այն, որ ամերիկյան ռազմական մեքենան հաճույքով կվերադառնա ամբողջ աշխարհում արյունալի արկածախնդրություններին, կասկածից վեր է։

Լրահոս
0