«Մենք ցանկություն չունենք իշխանության գալու». Շարմազանովը ներողություն խնդրեց ժողովրդից

© Sputnik / Asatur YesayantsЭкс-вице-спикер Эрдуард Шармазанов на площади Свободы (13 ноября 2020). Еревaн
Экс-вице-спикер Эрдуард Шармазанов на площади Свободы (13 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Որպես նախկին իշխանության ներկայացուցիչ ՀՀԿ ԳՄ անդամը հիշեցրեց, որ ժամանակին ՀՀԿ ղեկավարն անցնցում ու առանց արյուն հանձնեց իշխանությունը` ժողովրդի պահանջով։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputmik. Բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերը փորձում են վերադառնալ իշխանության, լկտիաբար ստում են։ Այսօր ընդդիմադիր ուժերի կազմակերպած հանրահավաքում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այս պայքարը հանուն հայրենիքի փրկության է, մենք նպատակ չունենք, ցանկություն էլ չունենք գալ իշխանության։ Մենք պատրաստ են սատարել վաղվա իշխանությանը, որը պատրաստ է արժանապատիվ ներկայացնել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերը»,– ասաց Շարմազանովը։

Մարտակերտի շրջանի բնակիչն այրում է իր խանութը, հետո էլ պատրաստվում է տունն այրել - Sputnik Արմենիա
Սա խանութս էր, վառում եմ. Մարտակերտի շրջանի բնակիչներն իրերը դուրս բերելու ժամանակ չունեն

Որպես նախկին իշխանության ներկայացուցիչ ՀՀԿ ԳՄ անդամը հիշեցրեց, որ ժամանակին ՀՀԿ ղեկավարն անցնցում ու առանց արյուն հանձնեց իշխանությունը` ժողովրդի պահանջով։

Շարմազանովը նաև ներողություն խնդրեց ժողովրդից նախկինում թույլ տված սխալների համար։

«Մեր սխալներով հանդերձ, մեր թերություններով հանդերձ, մեր միգուցե մեղքերով հանդերձ, իմ միգուցե մեծամտությամբ հանդերձ` մեր ժողովուրդը դժգոհ է եղել մեր կառավարումից։ Ես` որպես առաքելական մարդ, որպես քրիստոնյա, ինչպես 2018թ–ին ԱԺ ամբիոնից, այնպես էլ այսօր ասում եմ` կներեք մեզ, ժողովուրդ ջան մեր սխալների համար»,– ասաց Շարմազանովը։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Լավրովի հետ քննարկել են հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանի ընդդիմադիր ուժերը պարբերեբար հանրահավաքներ են անցկացնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Այսօր էլ նրանց զուգահեռ, ի պաշտպանությունը Փաշինյանի, հանրահավաք էին կազմակերպել նաև վարչաապետի կողմնակիցները։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала