Փաշինյանի «ճանապարհային քարտեզն» ուշացած է ու հնացած. վերլուծում են փորձագետները

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян навестил раненных в Карабахе в результате азербайджано-турецкой агрессии военнослужащих в Центральном клиническом военном госпитале (23 октября 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян навестил раненных в Карабахе в результате азербайджано-турецкой агрессии военнослужащих в Центральном клиническом военном госпитале (23 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փորձագետները վստահ են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած արմատական փոփոխությունները չեն կարող փոխել պատերազմից հետո երկրում ստեղծված իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Մոտակա կես տարվա գործողությունների նախագիծը, որը նշված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմած ճանապարհային քարտեզում, ոչ միայն ժամանակավրեպ է, այլև չի արտացոլում ընթացիկ իրականությունը։ Նշված կետերի մի մասը պետք է վաղուց արդեն իրականացված լիներ կամ գոնե գտնվեր իրականացման փուլում։ Իսկ ինչ վերաբերում է պատերազմի հետևանքների վերացման հարցերին, ապա դա բխում է իրադարձությունների տրամաբանությունից, այդտեղ որևէ արտասովոր բան չկա, կարծում են որոշ փորձագետներ` նշելով, որ գլխավոր հարցին, թե ով, ինչպես և ինչ միջոցների հաշվին է լուծելու դրված խնդիրները, այդպես էլ պատասխան չի տրվել։

Норайр Дунамалян на пресс-конференции по теме открытия первой  международной научно-образовательной школы в Дилижане - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Փաշինյանը ժամանա՞կ է շահում. ինչ խնդիր է լուծում նրա ներկայացրած «ճանապարհային քարտեզը»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ մտադիր է լայնամասշտաբ բարեփոխումներ իրականացնել և ներկայացրեց իրենց ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզը։ Նա կրկին ասաց, որ իրեն է համարում ստեղծված վիճակի թիվ 1 պատասխանատուն և իրավիճակը հաղթահարելու ու երկրում կայունություն և անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն նույնպես ինքն է։ Վարչապետը ներկայացրեց 15 խնդիր, որոնք պետք է լուծվեն կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում վարչապետի «ճանապարհային քարտեզը» պայմանականորեն բաժանեց մի քանի հատվածի` սոցիալ-տնտեսական իրավիճակ, ներքաղաքական իրավիճակ, հետպատերազմական շրջան և Արցախի կարգավիճակի հարց։

«Ինչ վերաբերում է սոցիալ-տնտեսական բաղկացուցչին, ապա COVID-19-ի դեմ պայքարը չպետք առանձին կետով ներառված լիներ, պետք է լիներ հստակ ծրագիր՝ հստակ քայլերով։ Հայաստանը սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված հստակ քայլերի կարիք միշտ է ունեցել»,-ասաց Մարգարովը։

Ըստ նրա` երկրի բոլոր սոցիալ-տնտեսական խնդիրներն ավելի են սրվել հետպատերազմական շրջանում՝ կորոնավիրուսային ճգնաժամի ֆոնին։ Մարկարովն ընդգծեց, որ խնդիրները բարձրաձայնելը բավարար չէ, շատ ավելի կարևոր է մատնանշել լուծումների որոնման ուղիները, կոնկրետ ռեսուրսները, գործողությունները, կոնկրետ մարդկանց, մասնագետներին։ Կարևոր է նաև այս ամենի բովանդակային պարունակությունը։

Премьер-министр Армении Никол Пашинян и президент России Владимир Путин на заседаниии Высшего евразийского экономического совета (20 декабря 2019). Санкт-Петербург - Sputnik Արմենիա
«Փաշինյանն ասել է ամբողջ ճշմարտությունը, ես ավելացնելու բան չունեմ». Պուտին

Փորձագետը կարծում է, որ բացի իրականացման հետ կապված հարցերից վարչապետի առջև դրված է նաև հասարակության բևեռացման խնդիրը՝ նրա վարկանիշի անկման ֆոնին։

Նրա խոսքով՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ինչ-որ մեկը գործադիր իշխանությունից իր ցանկությամբ է հեռանում (ինչպես արտաքին գործերի և արտակարգ իրավիճակների նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ֆելիքս Ցոլակյանի դեպքում), իսկ ինչ-որ մեկին էլ վարչապետը չի տեսնում իր շարքերում։ Միևնույն ժամանակ 17 ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները Փաշինյանին չեն տեսնում որպես իշխանության ղեկավար։

Մարկարովի խոսքով` բևեռացումը ծայրահեղացնում է ոչ միայն տեսլականների տարբերությունը, այլև սեփական հայացքների ու գաղափարների շուրջ միավորվելու փորձը։

«Փաշինյանն ու ընդդիմությունը խոսում են միասնականության, իրենց բևեռների շուրջ միավորվելու մասին»,-ասաց Մարկարովը։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն իր հերթին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ «ճանապարհային քարտեզը» չի արտացոլում ընթացիկ իրավիճակը, իսկ մի շարք կետեր առհասարակ հնացել են, դրանց մասին հանրությունը լսում է վերջին երկուսուկես տարում։

Давид Саакянц в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ուշ թե շուտ նա ստիպված է լինելու պատասխանել այդ հարցերին. ինչու է Փաշինյանը խուսանավում

«Հանրության կողմից ձևավորված և նախագահի կողմից պաշտոնական մակարդակի բարձրացված օրակարգն այլ է։ Այսօր սկզբունքային հարց է դրված, որ իշխանությունները, վարչապետը, որոնք երկիրը հասցրել են պարտության, կապիտուլյացիա են ստորագրել, որի հետևանքով տարածքներ ենք կորցրել, ունենք մեծ թվով փախստականներ և հազարավոր զոհեր, պետք է հրաժարական տան»,-ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ոչ ոք պատասխան չի տալիս, այլ պատասխանատվություն է կրում։

Հակոբյանը որպես ելք տեսնում է վարչապետի հրաժարականը, ժամանակավոր կառավարության ձևավորումը և արտահերթ ընտրությունների օր հայտարարելը։ Ժամանակավոր կառավարության խնդիրը երկրում իրավիճակի կայունացումն է, այն հավասարակշռության բերելն ու ներքին և արտաքին քաղաքական լարվածությունը նվազեցնելը։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի կարգավորմանը, ապա Հակոբյանը կարծում է, որ դրանով պետք է նոր բանակցող զբաղվի։ Միայն նոր դեմքը կարող է մեղմել իրավիճակը և բանակցությունները նոր, Երևանի համար բարենպաստ հունի մեջ դնել։ Նա դժվարությամբ է պատկերացնում, թե ինչպես պետք է կապիտուլյացիա ստորագրած մարդը բանակցությունների սեղանի մոտ նստի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Փախստականների և վիրավորների հարցերով պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները, ոչ թե այն թիմը, որի անգործությունը կամ ոչ պրոֆեսիոնալ լինելը նման ելքի հանգեցրին։ Նոր կառավարությունը պետք է փորձի վերացնել այդ հետևանքները»,-ասաց Հակոբյանը։

Նրա հետ համակարծիք է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղտեխնոլոգը նշեց, որ քիչ հավանական է համարում վարչապետի` իշխանության ղեկին մնալը։

«Այն մարդը, որը երկիրը և ժողովրդին այս իրավիճակին է հասցրել, չի կարող իշխանության մնալ և փորձել էլի ինչ-որ բան անել։ Այն ամենը, ինչ նա արել է, մենք արդեն տեսել ենք»,-ասաց Քոչարյանը։

Լրահոս
0