00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բացահայտ սուտ» և «հույժ գաղտնի տեղեկություններ». ՊՆ–ն անդրադարձել է Հակոբյանի ասուլիսին

© Photo : press office of the MoD of RAЗдание Министерство обороны Армении
Здание Министерство обороны Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՊՆ–ից նշում են,ո ր երկրի պաշտպանության համակարգում տարիներ շարունակ ծառայած, կարևորագույն պաշտոններ զբաղեցրած գործիչներին հարիր չէ պահի թելադրանքով կամ այլ շահերով պայմանավորված մերկապարանոց և իրականությունից կտրված մեղադրանքներ հնչեցնել։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի այսօր ասուլիսին արված հայտարարություններին։ ՊՆ–ն Հակոբյանի հայտարարությունների մի մասը որակել է որպես «բացահայտ սուտ», իսկ մյուս մասը` «հույժ գաղտնի տեղեկություններ» և «պետական գաղտնիքի բացահայտում»։

Գերատեսչությունն իրականությունից հեռու է որակել Հակոբյանի այն պնդումը, որ 2018-ից ի վեր գնված զենքերը չեն կիրառվել 2020-ի պատերազմին` տեսնելով դրա մեջ կեղծ սնափառություն։

Армия Обороны Карабаха опубликовало новые кадры сбитого турецкого беспилотника Bayraktar ВС Азербайджана - Sputnik Արմենիա
Մովսես Հակոբյանը պատմեց` ինչպես է հաջողվել «Բայրաքթարների» գրոհը ժամանակավորապես կասեցնել

«Հակոբյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե միայն իր պաշտոնավարման ընթացքում է ՊՆ-ն ձեռք բերել այնպիսի զենք ու զինամթերք, որն այս պատերազմի ընթացքում արդյունավետորեն կիրառվել են հակառակորդի դեմ։ Նույնիսկ եթե տվյալ զինատեսակների մի մասի պայմանագրերի տակ առկա է Մովսես Հակոբյանի ստորագրությունը, առավել քան ակնհայտ է, որ պայմանագրերի խնդրո առարկա սպառազինության ձեռքբերման բանակցությունները սկսվել են շատ ավելի վաղուց, և առնվազն ազնիվ չէ ողջ այդ գործընթացը վերագրել սեփական անձին», – ասված է ՊՆ հաղորդագրությունում։

Նախարարության պնդմամբ` սուտ է նաև Հակոբյանի պնդումը, թե ՍՈւ-30 ՍՄ-ները հրթիռներ չունեն։

ՊՆ–ն նաև հերքել է Հակոբյանի այն ասածը, թե հայկական կողմի ձեռք բերած «ՕՍԱ» հակաօդային պաշտպանության համակարգերը չեն կիրառվել, և այդ գնումն անօգուտ է եղել։

«Խնդիրն այն է, որ մեր դեմ կիրառված հայտնի ԱԹՍ-ները ստեղծվել են բոլորովին վերջերս, և դրանց դեմ հակապայքարի լիարժեք արդյունավետ միջոցները դեռևս մշակման փուլում են գտնվում։ «ՕՍԱ»-ները կիրառվել են, նրանց կողմից խոցվել է հակառակորդի 62 ԱԹՍ։ Մյուս կողմից, անթույլատրելի է հայկական բանակի ՀՕՊ համակարգի մասին պատկերացումները ձևավորել բացառապես «ՕՍԱ»-ների վրա ուշադրությունը սևեռելով։ Հայկական բանակի սպառազինության մեջ ՀՕՊ մի շարք միջոցներ են մտնում, որոնց քանակն ու տեսակն անընդհատ ավելացվում և թարմացվում են», – գրել է ՊՆ–ն։

Հաջորդիվ ՊՆ–ն հերքել է Հակոբյանի այն պնդումը,  թե պատերազմի երրորդ օրը դադարեցվել է զորքերի լրահամալրումը։

Մովսես Հակոբյանի ասուլիսի նյութերն ուղարկվել են ՀՔԾ. նրա ասածները կստուգվեն

«Հազարավոր քաղաքացիներ կհաստատեն, որ պատշաճ կերպով ստացել են զորահավաքի ծանուցագրեր, ներկայացել տարածքային ստորաբաժանումներ, տարբեր ուսումնական զորամասերում անցել նախապատրաստական կարճ դասընթացներ և մեկնել առաջնագիծ։ Ավելին` պատշաճ կարգով զորքերի լրահամալրումն իրականացնելուն զուգահեռ իրականացվել է նաև պահեստազորայիններից բաղկացած ամբողջական նոր զորամասերի կազմավորում։ Ամբողջ այդ գործընթացի մասին բազմաթիվ ռեպորտաժներ են պատրաստվել ամենատարբեր լրատվամիջոցների կողմից և պարբերաբար ցուցադրվել հեռուստատեսությամբ», – գրել է ՊՆ–ն։

ՊՆ–ն բացարձակ անընդունելի է համարել Մովսես Հակոբյանի դիտարկումները պատերազմի ընթացքում պաշտպանական գերատեսչության կողմից տրված տեղեկատվության՝ «100 տոկոսով սուտ» լինելու մասին։

Пресс-конференция бывшего главы Генштаба Вооруженных Сил Армении Мовсеса Акопяна (19 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Պատերազմի օրերին Ռուսաստանը Հայաստանին տվել է այն, ինչ մենք կյանքում չենք երազել. Հակոբյան

«Պատերազմի ողջ ընթացքում Մովսես Հակոբյանը բարձր պաշտոն էր զբաղեցնում պաշտպանության նախարարությունում և այս թեմայի շուրջ նույնիսկ ի պաշտոնե կարող էր իր դժգոհություններն ու առաջարկությունները հնչեցնել, ինչը չի արել։ Այդուհանդերձ, համոզված ենք, որ տեղեկատվության տրամադրման առումով պաշտպանական գերատեսչությունն արել է հնարավորը, ինչը չէր վնասի ռազմական գործողությունների ընթացքին», – ասված է ՊՆ հաղորդագրությունում։

ՊՆ–ն նաև տեղեկացրել է, որ տիրապետում է Մովսես Հակոբյանի մոտ հայտնաբերված կորոնավիրուսի փաստաթղթերին և անհասկանալի է որակել դա հերքելու իր մղումները։

ԶՈւ ԳՇ նախկին պետը բացի կեղծ տեղեկություններից, արել է նաև ծայրահեղ վտանգավոր հայտարարություններ՝ բացահայտելով զինված ուժերի կառուցվածքն ու զորային օղակների առանձնահատկությունները։

«Դրանք հույժ գաղտնի տեղեկություններ են, որոնց հրապարակայնացումը քրեորեն պատժելի է։ Մասնավորապես՝ «Պետական և ծառայողական գաղտնիքի» մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ գաղտնի տեղեկության առնչվելու թույլտվություն ունեցող քաղաքացիների իրավունքները դրանց տարածման մասով կարող են սահմանափակվել մինչև օրենքով նախատեսված տեղեկությունների գաղտնազերծումը։ Այսինքն՝ եթե նույնիսկ Մովսես Հակոբյանն այլևս ՊՆ պաշտոնյա չի համարվում, դա բոլորովին չի նշանակում, թե նա կարող է պետական գաղտնիք բացահայտել», – տեղեկացնում է ՊՆ–ն։

Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները. Փաշինյանի խոսնակ

Հաղորդագրության վերջում ասված է, որ պաշտպանության նախարարությունը հստակ գիտակցում է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում հայկական կողմի գործողություններում եղել են մի շարք սխալներ և թերացումներ, որոնք ներկա փուլում մանրամասն վերլուծվում են։

Пресс-конференция бывшего главы Генштаба Вооруженных Сил Армении Мовсеса Акопяна (19 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Նշանակել եք ամենաանպատրաստ գեներալին». Մովսես Հակոբյանն ասաց` որն է պարտության պատճառը

«Դրանք սխալներ ու թերացումներ են, որոնց մի մասը հայեցակարգային բնույթ է կրում և որոնց համար հավասար չափով պատասխանատվություն է կրում նաև նախկին ԳՇ պետ Մովսես Հակոբյանը՝ առնվազն իր պաշտոնավարման ժամանակահատվածի համար։ Այդուհանդերձ, համոզված ենք, որ երկրի պաշտպանության համակարգում տարիներ շարունակ ծառայած, կարևորագույն պաշտոններ զբաղեցրած գործիչներին հարիր չէ պահի թելադրանքով կամ այլ շահերով պայմանավորված մերկապարանոց և իրականությունից կտրված մեղադրանքներ հնչեցնել մի կառույցի հասցեին, որը շարունակում է կատարել երկրի անվտանգության ապահովման կարևորագույն առաքելությունը», – գրել է ՊՆ–ն։

Հիշեցնենք, որ ասուլիսին ասված հայտարարությունների հետ կապված Մովսես Հակոբյանն այսօր հրավիրվել էր ՀՔԾ։ Նրա դեմ քրեական գործ չի հարուցվել, նա միայն հարցաքննվել է։

Լրահոս
0