Հերթական վանդալիզմն Ադրբեջանի կողմից. պղծվել է Շուշիի Կանաչ ժամը

CC BY-SA 4.0 / Vladimir Minasyan PhD / Կանաչ Ժամ (cropped and resized)Церковь Канач Жам в Шуши, Карабах
Церковь Канач Жам в Шуши, Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Մայր Աթոռը կոչ է ուղղում միջազգային հանրությանը և համապատասխան կառույցներին՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից Շուշիի եկեղեցու հանդեպ իրականացված նման վայրագությունը։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության բաժին խստորեն դատապարտում ենք Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հանդեպ իրականացված վանդալիզմը Ադրբեջանի կողմից։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

«Հոգեւոր-մշակութային արժեքների հանդեպ նմանօրինակ կեցվածքը շարունակությունն է Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ հայկական մշակույթի հանդեպ իրականացված գործունեության։ Փորձելով ջնջել հայ մշակույթի վկայությունները Արցախի հողից՝ փորձ է կատարվում նաև վերացնելու մեր հայրենիքի պատմական պատկանելիության փաստերը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Պետդուման Ադրբեջանին կոչ է արել պահպանել Ղարաբաղի քրիստոնեական տաճարները

Մայր Աթոռը կոչ է ուղղում միջազգային հանրությանը և համապատասխան կառույցներին՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից Շուշիի եկեղեցու հանդեպ իրականացված նման վայրագությունը։

Նշենք, որ օրեր առաջ համացանցում տեսանյութ հայտնվեց, որտեղ երևում էր, թե ադրբեջանցիներն ինչպես են պղծել Շուշիում գտնվող միջնադարյան Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала