ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, ինչպես նաև նոյեմբերի 22-ին, 23-ի գիշերը առանձին շրջաններում, 20-21-ը` շրջանների զգալի մասում, սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
© official site of the MES of RAԵղանակի կանխատեսում

Եղանակի կանխատեսում
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում նոյեմբերի 19-ին, 22-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 20-ին և 21-ին` անձրև։
Երևանում պայթյունից տուժած շենքի 12 բնակիչներ բնակարանի գնման վկայագրեր են ստացել