ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Արցախի ՊԲ–ն հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների նոր ցանկ է հրապարակել, որում 28 անուն է նշված։
- Ղուկասյան Արեն Արթուրի, ծնվ. 2002թ.
- Սազբանդյան Էդգար Նորայրի, ծնվ. 2002թ.
- Իսպիրյան Արմեն Նորիկի, ծնվ. 2002թ.
- Ստեփանյան Գարիկ Արայի, ծնվ. 2002թ.
- Դերձյան Արման Անդրանիկի, ծնվ. 2002թ.
- Ապերյան Անդրանիկ Արգամի, ծնվ. 2001թ.
- Հովսեփյան Վարդան Արթուրի, ծնվ. 2001թ.
- Զեյնալյան Գառնիկ Նշանի, ծնվ. 2001թ.
- Խաչատրյան Մարատ Արթուրի, ծնվ. 2002թ.
- Կյուրեղյան Մկրտիչ Համլետի, ծնվ. 2000թ.
- Ժուռոյան Սիփան Մարտինի, ծնվ. 2002թ.
- Պահեստազորային Սարգսյան Դավիթ Սասունի, ծնվ. 1990թ.
- Ասլանյան Ալբերտ Գևորգի, ծնվ. 2001թ.
- Ղազարյան Արամ Արմենի, ծնվ. 2002թ.
- Կամավորական Խաչատրյան Համլետ Ռաֆայելի, ծնվ. 1978թ.
- Գրիգորյան Համլետ Արմենի, ծնվ. 2000թ.
- Պահեստազորային Ղազարյան Արամ Վարդանի, ծնվ. 1981թ.
- Մելքոնյան Սերոբ Վարուժանի, ծնվ. 1993թ.
- Պահեստազորային Սարյան Քաջիկ Հակոբի, ծնվ. 1990թ.
- Պահեստազորային Հակոբյան Պողոս Հայրիկի, ծնվ. 1971թ.
- Արամյան Սարգիս Սամսոնի, ծնվ. 1975թ.
- Պահեստազորային Գասպարյան Ռաֆայել Ռուստամի, ծնվ. 1991թ.
- Պահեստազորային Մարտիրոսյան Էդուարդ Միշայի, ծնվ. 1992թ.
- Ասլանյան Լևոն Սերյոժայի, ծնվ. 1983թ.
- Պահեստազորային Պետրոսյան Հարութ Ալեքսանդրի, ծնվ. 1990թ.
- Պահեստազորային Ավագյան Սուրեն Սլավիկի, ծնվ. 1974թ.
- Պահեստազորային Աղայան Նարեկ Մյասնիկի, ծնվ. 1994թ.
- Պահեստազորային Համբարձումյան Ստեփան Սուրենի, ծնվ. 1965թ։
Հիշեցնենք` օրերս համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։ Նոյեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2317 զոհված զինծառայողի դիակներ։ Այս պահի դրությամբ հրապարակվել է 1637 անուն։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։