00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի քաղաքական հաշվարկը․ ո՞վ է պետք Հայաստանին

© Sputnik / Дмитрий АстаховПремьер-министр Армении Никол Пашинян на заседании Евразийского межправительственного совета (17 июля 2020). Минск
Премьер-министр Армении Никол Пашинян на заседании Евразийского межправительственного совета (17 июля 2020). Минск - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում ներքաղաքական կյանքը եռում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը հուսահատորեն փորձում են արդարանալ Արցախում ծանր պարտության համար և մնալ իշխանության ղեկին, իսկ ընդդիմությունը նույնքան հուսահատորեն ձգտում է իշխանության հրաժարականին։ Ո՞րն է ելքը։

Իմ լեզուն իմ թշնամին է

Արցախում տեղի ունեցածի մասին իշխանությունների առաջին, ոչ համոզիչ արդարացումները դեռ կարելի էր ինչ-որ տեղ վերագրել շոկին և խուճապին։ Բայց դրանց հետևեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր հայտարարությունները, որոնք ոչ միայն չհանգստացրին հասարակությանը, այլև հակառակը՝ նոր հակաիշխանական տրամադրությունների ստեղծեցին։

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (16 сентября 2019). Ванадзор - Sputnik Արմենիա
Փաշինյանի գլխավոր սխալը, կամ ինչը դարձավ Արցախում պարտության պատճառ

Փորձելով բացատրել իրավիճակը, վարչապետը փոքր-ինչ տարօրինակ հայտարարություններ է անում։ Ի՞նչ արժեն հենց թեկուզ «դժբախտ ու դժգույն Շուշիի» մասին նրա խոսքերը, որոնցից իսկույն ևեթ կառչեց ընդդիմությունը։ Նրա ընդդիմախոսնեի համար արդեն կարևոր չէ, թե իրականում ինչ նկատի ուներ վարչապետը։ Գլխավորը, որ նա այդ ասելիքին բավական անհաջող ձևակերպում տվեց։

Նրա կողմնակիցները, ձգտելով պահպանել իրենց դիրքերը, իրենց է՛լ ավելի ոչ արժանավայել են դրսևորում։ Մասնավորապես, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարձակումները երկրի ռազմական ղեկավարության վրա` հանրության մեջ ավելի շատ նողկանք են առաջացնում, քան ըմբռնում։

Քոչարյանն այն անձն է, որն օգնելու փոխարեն մշտապես խանգարել է ԶՈւ-ին. Արտակ Դավթյան

Բոլորն են հասկանում՝ սեփական բանակը, Ադրբեջան-Թուրքիա-ահաբեկիչներ եռամիասնության դեմ կռված զինվորներին և սպաներին ոտնատակ տալու ժամանակը չէ։

Հայաստանի վարչապետը կներկայացնի լայնամասշտաբ բարեփոխումների ճանապարհային քարտեզը

Արցախի հարցով հայտարարության ստորագրման գիշերը կառավարության շենքի գրոհի թեման շահարկելը ևս մեկ ոչ խելացի քայլ է։ Երբ Փաշինյանը ժողովրդին սովորեցնում էր փակել փողոցները, բարիկադներ կառուցել, արգելափակել դատարանների շենքերը՝ այդպիսով քաղաքացիական անհնազանդություն հայտնելով, նա պետք է հասկանար, որ այդ ամենը մի օր կարող է իր դեմ շուռ գալ։ Իսկ ժողովուրդը հիմա չի հետաքրքրվելու չինովնիկների ու պատգամավորների թալանված աշխատասենյակներով, չէ՞ որ վիշտը մտել է յուրաքանչյուր հայ ընտանիք։

Ինչի՞ հույս ունի վարչապետը

Դատելով վարչապետի հրապարակած «ճանապարհային քարտեզից», որում ներկայացված են ներկայիս ճգնաժամից դուրս գալու քայլերը, Փաշինյանը մնալու լուրջ ծրագրեր ունի՝ չնայած ժողովրդի դժգոհությանը։ Կողմնակիցների թիվը նվազում է, իսկ նրանց թիվը, ովքեր նախկինում իշխանությանն անտարբեր էին վերաբերվում, բայց հիմա անցնում են դրա ակտիվ հակառակորդների շարքերը, աճում է։ Պարտությունը և եռակողմ հայտարարության ստորագրումը Փաշինյանին հիշեցնելու են մինչև նրա կյանքի վերջը։

Родственники раненных военнослужащих и неравнодушные граждане у военного госпиталя (1 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Լաց ու ծիծաղ` կենտրոնական հոսպիտալի մոտ. ինչպես են զինվորների ծնողները լուրի սպասում

Ինչի՞ հույս ունի վարչապետը։ Կհամարձակվեմ ենթադրել, որ նրա ամբողջ հույսը բանակցությունների վերադարձն է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափ՝ իրավիճակը գոնե ինչ-որ կերպ փրկելու համար։ Դա հնարավոր է միայն այն բանից հետո, երբ ոչ միայն Ռուսաստանն ու Ֆրանսիան, այլև ԱՄՆ-ն կասեն իրենց խոսքը՝ որպես Մինսկի խմբի համանախագահներ։

Այլ կերպ ասած՝ Փաշինյանը սպասում է, թե երբ Ջո Բայդենը մուտք կգործի օվալաձև կաբինետ և նոր վարչակազմ կձևավորի, որի հետ կապվում են քաղաքականության որոշակի փոփոխություններ, առաջին հերթին՝ Թուրքիայի նկատմամբ, ինչպես նաև ավելի ակտիվ քայլեր Ղարաբաղյան հակամարտության  կարգավորման ուղղությամբ։

Ամառային խայտառակ պարտությունից հետո ադրբեջանական ԶՈւ–ն ղեկավարում է Թուրքիան. ՊՆ

Իսկ նոր վարչակազմը պետք է ձևավորվի հունվարին (եթե ոչ մի ֆորսմաժորային հանգամանք չծագի, ինչը միանգամայն հնարավոր է), իսկ մինչ այդ Փաշինյանը պետք է պահպանի իշխանությունը։ Ահա և կառավարության ղեկավարը ժամանակ է ձգում՝ թաքնվելով ժողովրդից և այդ ժամանակն արդարացումների վրա ծախսելով։

Արդյո՞ք Փաշինյանը պետք է հեռանա

Այս թեմայով վեճերը չեն դադարում։ Հանրության գերակշիռ մասը հենց Փաշինյանին է մեղադրում իրավիճակը պատերազմի հասցնելու և արցախյան ռազմաճակատում պարտության համար, համարելով, որ որպես գերագույն գլխավոր հրամանատար` նա պետք է հրաժարական տա։

Пресс-конференция бывшего главы Генштаба Вооруженных Сил Армении Мовсеса Акопяна (19 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Նշանակել եք ամենաանպատրաստ գեներալին». Մովսես Հակոբյանն ասաց` որն է պարտության պատճառը

Փաշինյանի կողմնակիցները, հակառակը, վստահ են, որ հիմա հրաժարականի համար լավագույն պահը չէ, որ նախևառաջ պետք է հանգստանալ և մտածել, թե ինչ ենք անելու հետո, քանի որ վարչապետի հրաժարականը կարող է երկրում էլ ավելի մեծ խռովություն առաջացնել, մանավանդ, որ վաղուց ձանձրացրած ընդդիմությունն էլ փրկության համար որևէ հստակ բան չի առաջարկում։

Պարզ է մի բան. Փաշինյանը, որը գուցե նոր Հայաստան կառուցելու բարի մտադրություն և անկեղծ ցանկություն ուներ, ցույց տվեց, որ ռազմական դրության ժամանակ չի համապատասխանում գերագույն հրամանատարի դերին (հենց ռազմական դրության ռեժիմն է հիմա խանգարում վարչապետի հրաժարականի հարցի իրավական լուծմանը, - խմբ.): Իսկ մեր երկրում այն դեռ չի ավարտվել` չնայած Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատմանը։

Արյուն, քրտինք և արցունքներ

1940 թվականի մայիսի 13-ին Ուինսթոն Չերչիլը,  Երկրորդ համաշխարհային պատերազմի Մեծ Բրիտանիայի մասնակից դառնալուց հետո առաջին անգամ, Համայնքների պալատի առջև  հանդես գալով որպես վարչապետ, կրկնեց այն, ինչ ասել էր նոր կառավարությանը. «Ես չեմ կարող առաջարկել ոչինչ, բացի արյունից, ծանր աշխատանքից, արցունքներից և քրտինքից»: Չերչիլը զգուշացրել էր, որ Մեծ Բրիտանիային դաժան փորձություն է սպասվում, առջևում պայքարի և տառապանքների երկար ամիսներ են:

«Դուք կհարցնեք՝ ո՞րն է մեր նպատակը։ Ես կպատասխանեմ մեկ բառով` հաղթանակը։ Հաղթանակն ամեն գնով, հաղթանակը՝ չնայած ամբողջ սարսափին, հաղթանակը, որքան էլ երկար ու դժվարին լինի դրա ճանապարհը։ Որովհետև առանց հաղթանակի կյանք չի լինի»,-ասաց Չերչիլը։

Հայաստանին պետք է կառավարություն, որը կառաջարկի հաղթանակին ուղղված զարգացման ճանապարհ։ Ռազմական գործողություններն Արցախում ցույց տվեցին, որ ժամանակակից հակամարտության մեջ, երբ հակառակորդը մի քանի անգամ գերազանցում է քեզ ոչ միայն զորքի քանակով, այլև դրա հագեցվածությամբ, զինվորների արիությունը հաղթանակի համար բավարար պայման չէ։

Глава общины Мегри Мхитар Закарян - Sputnik Արմենիա
Պարտությունը 3 միլիոն «բաժնետեր» ունի. Մեղրիի համայնքապետը` պատերազմի հետևանքների մասին

Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսության լոկոմոտիվ պետք է դառնա ոչ թե զբոսաշրջությունը, որին մեծ ուշադրություն էր դարձնում Փաշինյանը՝ անձամբ զբաղվելով Կալավանի հյուրատներով, այլ հզոր ռազմաարդյունաբերական համալիրն ու բարձր տեխնոլոգիաները։ Զբոսաշրջությունը մեծ թափով կարող է զարգանալ ոչ այն ժամանակ, երբ հարմարավետ հյուրանոցներ ունես, այլ երբ սահմաններդ հուսալիորեն պաշտպանված են և գլխիդ վերևում թշնամու ԱԹՍ-ներ չեն սավառնում։

Հայ հասարակության էլիտա պետք է դառնան ոչ թե գործարարներն ու չինովնիկները, այլ բանակայինները։ Չի կարող թշնամիներով շրջապատված երկրում էլիտար ստորաբաժանման սպան ավելի քիչ աշխատավարձ ստանալ, քան միջին օղակի պետական պաշտոնյան։ 

Սա պարտություն չէ, հազարավոր կյանքեր են փրկվել. զրույց Օնիկ Գասպարյանի խորհրդականի հետ

Մենք տանուլ ենք տվել խոշոր ճակատամարտը, բայց չենք պարտվել պատերազմում։ Հայաստանին նա չէ պետք, որը մարդկանց կհանգստացնի`  ասելով, թե մեր ինչին է պետք « դժբախտ և դժգույն Շուշին», չէ՞ որ մեզ է մնացել Երևանը (չնայած` նման մոտեցման դեպքում այս «անժպիտ» քաղաքն էլ կարելի է հեշտությամբ կորցնել)։ Հայաստանին պետք է նա, ով կօգնի մեզ կրկին հավատալ, որ հայերս պայքարող ազգ ենք։

Նույն Չերիչիլն իր ժամանակին ասում էր, որ «եթե երկիրը, ընտրելով պատերազմի և խայտառակության միջև, ընտրում է խայտառակությունը, ապա ստանում է թե՛ պատերազմ, թե՛ խայտառակություն»։

Ընտրությունը մերն է․․․

Լրահոս
0