Փոստային առաքանիների մեջ թմրամիջոցներ են եղել. ՊԵԿ–ի բացահայտումը

© Photo : official site of the SRC of RAКомитет госдоходов раскрыл схему перевозки наркотиков через онлайн-заказы
Комитет госдоходов раскрыл схему перевозки наркотиков через онлайн-заказы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Փոստային առաքանիների մեջ «մեթամֆետամին» և «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցներ են հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Պետեկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ փոստային առաքանիների միջոցով թմրամիջոցների մաքսանենգության դեպքեր է բացահայտել։

«ՀՀ ներմուծված փոստային առաքանիներում հայտնաբերվել են «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի 505 ամբողջական և 11 հատ մասնատված հաբեր։ Հայտնաբերվել է նաև «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի 108 գրամ ընդհանուր քաշով բյուրեղանման զանգվածներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ոստիկանության աշխատակիցները համատեղ ձեռնարկել են մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող անձանց հայտնաբերելու, ինչպես նաև դեպքին առնչվող այլ փաստեր պարզելու նպատակով:

Կատուն թմրանյութեր ու հեռախոսաքարտեր է տարել «Սևան» ՔԿՀ

Նշված դեպքերով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով սահմանված հանցագործության հատկանիշներով (թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր, ինչպես նաև այդպիսիք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելը):

Առաքանիում թմրամիջոց է եղել. ընտանիքի անդամներին բերման են ենթարկել, ամուսնուն` ձերբակալել

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала