Աշտարակի աջ և ձախ հատվածները միացնող կամուրջը կփակվի

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարորդներին առաջարկվում է վերոնշյալ ժամերին երթևեկությունը կազմակերպել Աշտարակը շրջանցող կամրջով։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Ասֆալտապատման աշխատանքների իրականացման պատճառով նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։00-ից մինչև 20։00-ն, փակվելու է Աշտարակ քաղաքի աջ և ձախ հատվածները միացնող կամուրջը և արգելվելու է երթևեկությունը։ Տեղեկությունը հայտնում է Աշտարակի համայնքապետարանը։

Հաղորդագրության մեջ առաջարկվում է վարորդներին վերոնշյալ ժամերին երթևեկությունը կազմակերպել Աշտարակը շրջանցող կամրջով։

Լրահոս
0