Դա քաղաքական որոշում էր. Պեգովը՝ Շուշին կորցնելու մասին

© Sputnik / Nina ZotinaСемен Пегов на онлайн пресс-конференции (25 ноября 2020). Москва
Семен Пегов на онлайн пресс-конференции (25 ноября 2020). Москва - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ռազմական թղթակցի խոսքով` քաղաքում համաձայնագրի ստորագրման պահին դեռ հայկական ստորաբաժանումներ կային և մարտեր էին ընթանում։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Շուշիի կորուստը քաղաքական որոշում էր, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպված Մոսկվա–Երևան տեսակամրջի ժամանակ նման կարծիք հայտնեց ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը։

Карабахские дети в отеле в Горисе - Sputnik Արմենիա
«Չենք տա Շուշին մենք ուրիշին», երեխաները երգում են, մեծերը` լալիս. արցախցիները` Գորիսում

«Մեծամասամբ դա քաղաքական որոշում էր, քան՝ ռազմական։ Ինձ համար դժվար է գնահատական տալ այդ որոշմանը, քանի որ միայն Հայաստանի և Արցախի ղեկավարությունն էր տեղյակ դիմացկունության պաշարի մասին, գուցե, ռեսուրսները սպառվում էին, և իրավիճակը կարող էր էլ ավելի վատ շրջադարձ ունենալ», – նշեց Պեգովը։

Ըստ նրա` քաղաքում համաձայնագրի ստորագրման պահին Պաշտպանության բանակի ստորաբաժանումներ են գտնվել։ Լիարժեք վերահսկողություն չի եղել, այնտեղ կային նաև ադրբեջանցիներ։

«Սակայն առաջնագծից ստացվող հաղորդումների համաձայն՝ այդ ժամանակ դեռ մարտերն ընթանում էին։ Նոյեմբերի 9-ին Շուշիի մատույցներում շուրջ 400 մարդ է եղել, որոնք պատրաստ էին քաղաք մտնել «մաքրում» իրականացնելու համար։

Սեմյոն Պեգովն Աննա Հակոբյանի հետ կապված լուրը չի հաստատում, բայց պատմում է Քոչարյանի մասին

Ադրբեջանը քաղաքի նկատմամբ լիարժեք վերահսկողություն չուներ, այնտեղ հայ զինծառայողների երկու խումբ կար», – նշեց Պեգովը։

Ընդ որում, նրա խոսքով, Շուշիի գրավման մասին Ալիևի հայտարարության պահին դիվերսանտների սահմանափակ քանակություն էր մտել քաղաք։

Ռազմական լրագրողը տեղեկացրեց, որ Շուշիի պաշտպանության օպերացիան ղեկավարում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Միքայել Արզումանյանը (նա նախարար էր նշանակվել հոկտեմբերի 27-ին-խմբ.)։ Իսկ Հադրութի հետ կապված սխալներ են եղել, դա ռազմական կորուստ էր, կարծում է Պեգովը։

«Դա ռազմական կորուստ էր։ Քչերն էին սպասում, որ անտառային ճանապարհով Հադրութ դիվերսանտներ կմտնեն։ Կարծում եմ, որ դա ավելի շուտ օբյեկտիվ ռազմական կորուստ է։ Ի սկզբանե դիվերսանտներ մտան, նրանցից ոմանք հայկական համազգեստով էին, հայերեն էին խոսում», – նշեց Պեգովը։

Акция протеста женщин Гадрута у посольств стран сопредседателей МГ ОБСЕ (12 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Մեր հայրենիքը չեն կարող հանձնել այդ խայտառակ փաստաթղթով». հադրութցի կանանց բողոքի ակցիան

Խառնաշփոթից խուսափելու համար քաղաքից դուրս էին բերվել աշխարհազորայինները, և քաղաքը, ըստ Պեգովի, մաքրում էին Պաշտպանության բանակի հատուկ նշանակության զորքերը, սակայն նրանց ուժերը չբավականացրին։ Լրացուցիչ ուժեր էին հարկավոր, ասաց բանախոսը։

Ավելի վաղ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին՝ Պեգովը նշել էր, որ ռազմական գործողությունների ամբողջ ընթացքում Շուշիի իրավիճակն իր համար ամենացավոտն էր։ Քարին տակի մերձակայքում, երբ սկսվեց մոտակա հրաձգային մարտը, նա որոշում կայացրեց տարհանել նկարահանող խմբին։

«Տղաներից շատերը, որոնց հետ այնտեղ կանգնած ենք եղել, այսօր ողջ չեն։ Սա այն պահն է, որը իմ սրտում ցավոտ հետք է թողել», – ասաց նա։

Հավելենք, որ Շուշին, Քարին տակը ու Հադրութը ադրբեջանական կողմին անցած բնակավայրերի ցանկում են։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Լրահոս
0