ԳԱԱ–ն պահանջում է Փաշինյանի հրաժարականը

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян посетил заседание Национальной академии наук Армении (26 марта 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян посетил заседание Национальной академии наук Армении (26 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը հայտարարություն է տարածել` շեշտելով, որ նոյեմբերի 9-ին կնքված հայտարարությունը գնահատում են որպես հայ ժողովրդի համար նվաստացուցիչ փաստաթուղթ։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը պահանջում է ՀՀ կառավարության հրաժարականը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունն Արցախի և Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որն ընդունվել է ԳԱԱ նախագահության երեկվա նիստում:

«Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված հայտարարությունը գնահատում ենք որպես հայ ժողովրդի համար նվաստացուցիչ փաստաթուղթ։ Ստեղծված իրավիճակում Ռուսաստանի խաղաղապահներին համարում ենք Արցախի հայության նկատմամբ թուրք-ադրբեջանական ցեղասպան և հայրենազրկման քաղաքականությունից փրկության և տարածաշրջանում կայունության հաստատման բացառիկ երաշխավոր»,–նշված է հաղորդագրության մեջ։

ԳԱԱ–ն բարձր է գնահատում հայկական զինուժի վճռական դերն Արցախի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքի պահպանման գործում և կոչ է անում ամեն կերպ բացառել բանակի բարոյալքումը, նպաստել բանակի համալրմանը, ամրապնդմանը և արդիականացմանը։

Премьер-министр Никол Пашинян выступает с речью на гала-приеме (22 сентября 2019). Лос-Анджелес - Sputnik Արմենիա
Ամերիկահայերը Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք են սկսել

Ակադեմիայի նախագահությունը խստագույնս դատապարտում է տարիներ շարունակ գիտության նկատմամբ հանրապետության իշխանությունների կրավորական վերաբերմունքը, որի արդյունքում անհնարին դարձավ երկրի պաշտպանական համակարգում ժամանակակից գիտատեխնիկական նվաճումների կիրառումը։ Բացի այդ, անթույլատրելի է համարում հասարակության մեջ թշնամության, վրեժխնդրության, անվստահության, ատելության սերմանումը:

Նոյեմբերի 20-ին նման պահանջով հայտարարություն էր տարածել նաև ԵՊՀ-ն։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Լրահոս
0