Հացադուլին է միացել նաև զոհված զինծառայողի մայրը․ Գեղամ Մանուկյան

© Sputnik / Asatur YesayantsОбъявивший голодовку Гегам Манукян на площади Республики (24 ноября 2020). Еревaн
Объявивший голодовку Гегам Манукян на площади Республики (24 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կնոջը համոզել են հրաժարվել հացադուլ անելու որոշումից, բայց նա մտադրությունը չի փոխել։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը, որը ՀՀ կառավարության շենքի մոտ հացադուլ է անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, հայտնում է, որ հացադուլին միանալու որոշում է կայացրել նաև 2008-ին զոհված զինծառայողի մայր Անահիտ Կիրակոսյանը։

© Sputnik / Asatur YesayantsՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլին միացած 2008-ին զոհված զինծառայողի մայր Անահիտ Կիրակոսյանը
Հացադուլին է միացել նաև զոհված զինծառայողի մայրը․ Գեղամ Մանուկյան - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլին միացած 2008-ին զոհված զինծառայողի մայր Անահիտ Կիրակոսյանը

«Ցավով տեղեկացնում եմ, որ հակառակ մեր բոլոր հորդորներին, հացադուլին միանալու որոշում է կայացրել նաև 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը։ Նա անդրդվելի էր։ Միայն պայմանավորվեցինք, որ կգիշերի տանը»,- Facebook–ի իր էջում գրել է Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանն ու ՀՅԴ անդամ Գարիկ Ավետիսյանը հացադուլ էին հայտարարել նոյեմբերի 23-ին։ Նոյեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ նրանց է միացել ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը։

Լրահոս
0