Ադրբեջանի խորհրդարանն ուզում է Ֆրանսիային հեռացնել ԵԱՀԿ Մինսկի խմբից

© Sputnik / Мурад Оруджев / Անցնել մեդիապահոցЗаседание Милли Меджлиса (Парламента) Азербайджана
Заседание Милли Меджлиса (Парламента) Азербайджана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆրանսիայի Սենատի` Արցախի վերաբերյալ բանաձևից հետո Ադրբեջանի արձագանքը կանխատեսելի էր։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի խորհրդարանը (Միլի Մեջլիս) հայտարարություն է ընդունել, որում Ֆրանսիայի Սենատին բողոք է հայտնել Արցախի վերաբերյալ բանաձևի կապակցությամբ, իսկ երկրի կառավարությանն առաջարկել է դիմել ԵԱՀԿ-ին` Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահների կազմից հեռացնելու համար:

Здание Министерства иностранных дел Армении - Sputnik Արմենիա
Ֆրանսիայի Սենատն արձանագրել է Ադրբեջանի ու Թուրքիայի իրական քաղաքականությունը. ԱԳՆ

Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը ձայների բացարձակ մեծամասնությամբ բանաձև ընդունեց՝ կոչ անելով երկրի կառավարությանը ճանաչել Արցախը։ Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, ինչպես նաև պահանջում է ադրբեջանական զինված ուժերն ու նրանց աջակցող կազմավորումները անհապաղ հեռացնել սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների սկսվելուց հետո գրավված տարածքներից:

Փաստաթուղթը Ֆրանսիայի կառավարությանը հորդորում է աջակցություն ցուցաբերել Արցախի խաղաղ բնակչությանը, ինչպես նաև նախաձեռնել Լեռնային Ղարաբաղում ռազմական հանցագործությունների, մասնավորապես խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների հետաքննության միջազգային հանձնաժողով:

Բանաձևը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում բոլոր ջանքերը գործադրել բանակցային գործընթացը վերսկսելու, 1994 թ-ին գծված սահմաններն ապահովելու, ինչպես նաև հայ բնակչության անվտանգությունն ու տեղահանված անձանց վերադարձի իրավունքը ապահովելու համար:

Մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատի որոշումը`Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը գնահատում է որպես սովորական թղթի կտոր և շատ ամոթալի քայլ Ֆրանսիայի քաղաքականության ու պառլամենտարիզմի համար:

Հաջիևը Ֆրանսիայի կառավարությանը խորհուրդ է տվել նման սադրիչ քայլերի անթույլատրելիության մասին պաշտոնական դիրքորոշում արտահայտել և բանաձևը դատապարտող հայտարարությամբ աջակցություն հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

Արցախի ԱԳՆ–ն ողջունում է Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը

Լրահոս
0