00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ավրորան» միջազգային դրամահավաք է հայտարարում Արցախի բնակչության համար

© Sputnik / Asatur YesayantsРубен Варданян на выставке "Это моя история: истории Авроры Мардиганян и других женщин, вдохновляющих мир" (16 октября 2019). Еревaн
Рубен Варданян на выставке Это моя история: истории Авроры Мардиганян и других женщин, вдохновляющих мир (16 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագծերն իրականացվում են բարեգործական հիմնադրամների, ինչպես նաև տեղերում աշխատող պետական կազմակերպությունների հետ համատեղ:

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է անմիջական օգնություն տրամադրել պատերազմի ընթացքում տուժած Արցախի բնակչությանը Հայաստանում և Արցախում: Արդեն հաստատվել է 20 նախագիծ՝ ընդհանուր 102 միլիոն դրամ (200 հազար ԱՄՆ դոլար) բյուջեով: Տեղեկությունը հայտնում է «Ավրորա» նախաձեռնության մամուլի ծառայությունը։

Российские спасатели закончили разгрузку доставленного в Карабах гуманитарного груза - Sputnik Արմենիա
Մարդասիրական բեռն Արցախում է. ՌԴ ԱԻՆ խմբավորումն ավարտել է բեռնաթափման գործընթացը

Նախագծերն իրականացվում են բարեգործական հիմնադրամների, ինչպես նաև տեղերում աշխատող պետական կազմակերպությունների հետ համատեղ:

«Հայտերն ընդունվում են info@auroraprize.com էլ. հասցեով: «Ավրորան» նաև հայտարարել է այս ուղղությամբ աշխատանքային հիմնական սկզբունքների և #AraratChallenge շարժման միջոցով նոր միջազգային դրամահավաքի մեկնարկի մասին: Ֆինանսական աջակցության հայտերից և նվիրատվություններից բացի, ընդունվում են նաև կամավորության և փորձագիտական օգնության տրամադրման մասին առաջարկներ, ինչպես նաև նրանցից օգնություն ստանալու անհրաժեշտության մասին դիմումներ: Դեկտեմբերի 1-ին կհայտարարվի կամավորական ուղղվածության նախագծերի առաջին ցուցակը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Արդեն հաստատված նախագծերի ցանկը, որոնց ֆինանսավորում է «Ավրորան», ներկայացնում ենք ստորև.

Մարդասիրական անհապաղ օգնություն ընտանիքներին և երեխաներին

1. Աջակցություն Շուշիից բռնի տեղահանված անձանց Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում վերաբնակեցնելու համար (Շուշիի «Նարեկացի» արվեստի միության և «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի հետ համատեղ)՝ 12.500 ԱՄՆ դոլար (6,4 մլն դրամ)։

Российские миротворцы у монастырского комплекса Дадиванк (16 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Միջազգային մասնագետները պետք է Արցախ մեկնեն հուշարձանների վիճակը գնահատելու համար

2. Մարդասիրական անհապաղ օգնության տրամադրում Մարտակերտի շրջանի յոթ բնակավայրերի (Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ) բնակիչներին՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ)։

3. Անկողնային պարագաների 1.000 փաթեթի տրամադրում Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց՝ 12.700 ԱՄՆ դոլար (6,5 մլն դրամ)։

4. 500 տաք բաճկոնների արտադրություն Արցախի բնակիչների համար Ստեփանակերտի կարի ֆաբրիկայում` 12.000 ԱՄՆ դոլար (6,1 մլն դրամ)։

5. Պատերազմից տուժած արցախցի 600 ընտանիքների աջակցության ծրագիր («Բարի մամա» հիմնադրամի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ)։

6. 200 տաքացուցիչի ձեռքբերում Արցախից ժամանակավորապես տեղափոխված ընտանիքների համար՝ 2.500 ԱՄՆ դոլար (1,3 մլն դրամ)։

Բժշկական օգնություն

7. Աջակցություն Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի ռենտգենային սարքավորման վերականգնման համար՝ 10.500 ԱՄՆ դոլար (5,4 մլն դրամ)։

Карвачар (24 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Վերջին ճամփորդությունը դեպի Քարվաճառ, կամ ինչ ենք թողնում թշնամուն. լուսանկարներ

8. Աջակցություն «Հայաստանի ճամփորդող բժիշկներ» (Travelling Doctors of Armenia) կազմակերպությանը՝ Արցախի և Հայաստանի դժվար հասանելի շրջաններում գտնվող տեղաշարժման սահմանափակումներ ունեցող վիրավորներին տնային պայմաններում բժշկական ծառայություններ տրամադրելու համար՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ)։

9. Արցախի համար շտապօգնության մեքենաների ձեռքբերում («Support Our Heroes» հիմնադրամի հետ համատեղ)՝ 20.000 ԱՄՆ դոլար (10,2 մլն դրամ)։

10. Կենսական նշանակության դեղորայքի ձեռքբերում Արցախում բնակվող տարեցների համար («Միասին» հիմնադրամի հետ համատեղ)՝ 2.000 ԱՄՆ դոլար (1 մլն դրամ)։

11. 55 ծալովի մահճակալի ձեռքբերում Արցախից տեղահանված մարդկանց համար («ՎԻՎԱ» հիմնադրամի հետ համատեղ)՝ 3.000 ԱՄՆ դոլար (1,5 մլն դրամ)։

Վերականգնում, կահավորում

12. Աջակցություն Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցի վերականգնման համար (Արցախի կրթության նախարարության հետ համատեղ)՝ 20.000 ԱՄՆ դոլար (10,2 մլն դրամ)։

Акция протеста женщин и детей Карабаха у представительства ЕС в Армении (26 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Ես ճանաչում եմ Արցախը», կամ Հայաստանի բաց թողած հնարավորությունը

13. Աջակցություն Մարտունի քաղաքի քաղաքապետարանին՝ հրետակոծությունից տուժած Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 2 դպրոցի վերականգնման համար՝ 20.000 ԱՄՆ դոլար (10,2 մլն դրամ)։

14. Աջակցություն Ստեփանակերտում հացի փուռ հիմնելու համար, որը 6 ամիս կտրամադրի անվճար հաց և կստեղծի նոր աշխատատեղեր ( «Թիկունք» նախաձեռնող խմբի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ)։

15. Ստեփանակերտի հանրակացարանի կահավորում տեղահանված արցախցիների ժամանակավոր կեցության համար՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ)։

16. Աջակցություն Ստեփանակերտի քաղաքապետարանին քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման համար՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ)։

Սնունդ

17. Սևանում, Դիլիջանում, Երևանում ապաստանած 166 մարդկանց սննդի կազմակերպում 15 օր շարունակ (Victory-2020 հիմնադրամի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ)։

18. 30 օր շարունակ սննդի տրամադրում «Տիրամայր Հայաստանի» ճամբարում (Գյումրի) ապաստանած արցախցի 65 երեխաների եւ մեծահասակների՝ 9.750 ԱՄՆ դոլար (5 մլն դրամ)։

Առաջին անհրաժեշտության իրեր

19. Առաջին անհրաժեշտության իրերի ձեռքբերում Հայաստանում ապաստանած արցախցի 200 ընտանիքների համար («Հուսո տուն» հիմնադրամի հետ համատեղ)՝ 3.000 ԱՄՆ դոլար (1,5 մլն դրամ)։

20. Առաջին անհրաժեշտության իրերի 50 փաթեթի տրամադրում Արցախից տեղահանված և Հայաստան տեղափոխված երեխաներին (Արարատի մարզ, Global Shapers կազմակերպության հետ համատեղ)՝ 2.050 ԱՄՆ դոլար (1,05 մլն դրամ):

Լրահոս
0