00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
8 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Զախարովան` «Զվարթնոցից» ՌԴ սահմանապահներին հանելու մասին
19:31
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
43 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանդատից զրկելը Գագիկ Ծառուկյանի համար որևէ բան չի նշանակելու. Տոնոյան

© Sputnik / Asatur YesayantsГагик Царукян на заседании Парламента по вопросу лишения Гагика Царукяна депутатской неприкосновенности (16 июня 2020). Еревaн
Гагик Царукян на заседании Парламента по вопросу лишения Гагика Царукяна депутатской неприкосновенности (16 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԲՀԿ անդամ, Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը, մեկնաբանելով կոռուպցիոն հանձնաժողովի առաջարկը, ասաց, որ իշխանությունները նպատակ են դարձրել Գագիկ Ծառուկյանից անձնական վրեժ լուծելը:

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Մանդատից զրկելը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի համար որևէ բան չի նշանակելու: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով կոռուպցիոն հանձնաժողովի առաջարկը, ասաց պատգամավոր, ԲՀԿ անդամ, Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Իշխանության ներկայացուցիչներն են, որ մանդատը դարձրել են իրենց կյանքի միակն նպատակը, արժեհամակարգը, սրբությունը: Եվ մանդատով է, որ արժևորում են իրենց գոյությունն ընդհանրապես: Մենք ընդամենը գործ ունենք վախկոտ, քինախնդիր, նախանձ, փոքրոգի անձանց՝ հաշվեհարդար տեսնելու նկրտումների հետ, որոնք իրենց կյանքի նպատակ են դարձրել Գագիկ Ծառուկյանի հետ անձնական վրեժխնդրություն լուծելը»,- ասաց Տոնոյանը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի խորհուրդը 10 կողմ, 4 դեմ ձայնով հաստատել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշումը։

И.о. премьер-министра Армении Никол Пашинян принял участие в конференции Инвестиции и торговля (26 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Ամեն ինչ կառուցվել է ստի ու ֆեյքերի վրա». Ծառուկյանը վարչապետ դառնալու ցանկություն չունի

Նրան մանդատից զրկելու որոշման հիմքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման» եզրակացությունն է և ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածը, որի համաձայն` պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք` բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։

Այս հիմքերով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2020 թվականի հուլիսի 6-ին որոշում էր կայացրել պատգամավորական լիազորությունների անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին և այդ որոշումն ուղարկել Գագիկ Ծառուկյանին։

Հիշեցնենք նաև, որ հունիսի 16-ին խորհրդարանը Ծառուկյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից՝ հարկերից խուսափելու ու ընտրակաշառք բաժանելու մեջ կասկածվելու պատճառով։

Նա կալանավորվեց սեպտեմբերի 25-ին ու անազատության մեջ մնաց մինչև հոկտեմբերի վերջ։

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել էր նաև նոյեմբերի 11-ին՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու մեղադրանքով։ Ազատ էր արձակվել նոյեմբերի 13-ի կեսգիշերին:

«5 ժամ բանակցում էին, հետո ասում` սուրճ ենք խմել, կոնսուլտացիա ենք արել». Գագիկ Ծառուկյան

Լրահոս
0