00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ն հետախուզում է հայտարարել ցեղասպանության կոչ արած «Ղարաբաղի» ներկայացուցչի նկատմամբ

© Photo : official site of the President of RAՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դատարան միջնորդություն է ներկայացվել նաև ադրբեջանական ֆուտբոլային ակումբի ներկայացուցչի նկատմամբ կիրառել կալանավորումը որպես խափանման միջոց։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովի հանդեպ հետախուզում է հայտարարվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Логотип УЕФА в штаб-квартире организации в Ньоне - Sputnik Արմենիա
Հայերին սպանելու կոչ անող Նուրլան Իբրահիմովը ցմահ որակազրկվել է

«Նոյեմբերի 26-ին որոշում է կայացվել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի, «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նուրլան Իբրահիմովին ազգային և ռասայական թշնամանք հարուցելու (ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդված), ուղղակի և հրապարակային ցեղասպանություն հրահրելու (ՀՀ քրեական օրենսգրքի 393.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ), ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործություններն արդարացնելու և դրանց հավանություն տալու (ՀՀ քրեական օրենսգրքի 373.1-րդ հոդված) համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեղադրյալ Իբրահիմովի նկատմամբ ոչ միայն հետախուզում է հայտարարվել, այլև նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Հիշեցնենք՝ Նուրլան Իբրահիմովը հոկտեմբերին ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին՝ առանց տարբերակման։ Ճիշտ է, կարճ ժամանակ անց նա հեռացրել էր իր հրապարակումը, բայց շատերն արդեն տեսել, կարդացել ու կրկնօրինակել էին ադրբեջանցի ֆուտբոլային գործչի ոչ մարդկային կոչը։

Կան հարցեր, որոնք միայն մեզնից չեն կախված. Փաշինյանը խոսեց անհետ կորածների խնդրի մասին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՈւԵՖԱ-ին գնահատական տալ ոչ միայն Իբրահիմովի արարքին, այլ զրկել «Ղարաբաղ» ակումբին Եվրոպայի լիգայի խաղարկությանը մասնակցությունից։ Ի դեպ «Ղարաբաղը» խոստացել էր պատժել Իբրահիմովին, բայց այդպես էլ չէր արել։ Այնպես, որ ՈւԵՖԱ-ն  անմիջապես սկսեց ուսումնասիրել տեղի ունեցածը։

Նոյեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Նուրլան Իբրահիմովը իր` հայերին սպանելու կոչերի համար ՈւԵՖԱ-ի կողմից որակազրկվել է ցմահ, իսկ ակումբը տուգանվել է 100 հազար եվրոյով։

Լրահոս
0