00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք դեռ կվերադառնանք Շուշի». ինչով են հիմա զբաղված Արցախ գնացած հայ «գրոհայինները»

© Sputnik / Arsen HaytyanВолонтер из Диаспоры Сипан Короглян с детьми из Карабаха в отеле Гориса
Волонтер из Диаспоры Сипан Короглян с детьми из Карабаха в отеле Гориса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեդրակ Բալայանն ու Սիփան Քերօղլյանն ասել են՝ ինչով են զբաղվել պատերազմի օրերին, ինչպես են «ահաբեկիչ» դարձել ու ինչ են անում Գորիսում` Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից հետո։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik․ Ղարաբաղում պատերազմի օրերին Հայաստանից հայրենադարձների մի փոքր խումբ է մեկնել կամավորական առաքելությամբ։ Ադրբեջանական մամուլը հեղեղվեց «հայ գրոհայինների» մասին հոդվածներով։

Մարտական գործողությունների ժամանակ Sputnik Արմենիայի թղթակիցները փորձում էին գտնել «գրոհայիններին» Ղարաբաղում, բայց գտան Գորիսում ու արդեն պատերազմից հետո։ Սիփան Գերօղլյանն ու Սեդրակ Բալայանը Հայաստանի ԱԳՆ–ի ձևավորած կամավորականների խմբում էին, նրանց հիմնական խնդիրն էր օգնել արտասահմանցի լրագրողներին հակամարտության գոտում նրանց աշխատանքի ժամանակ։

© Photo : provided by Sedrak BalyanՀայրենադարձների կամավորական խումբը
«Մենք դեռ կվերադառնանք Շուշի». ինչով են հիմա զբաղված Արցախ գնացած հայ «գրոհայինները» - Sputnik Արմենիա
Հայրենադարձների կամավորական խումբը

Բացի այդ, կամավորականներն օգնում էին երեխաներին հաղթահարել մարտերի ու հրետակոծությունների հետևանքով առաջացած սթրեսը։

Հայրենադարձն Իսրայելից

23-ամյա Սեդրակ Բալայանը մի քանի տարի առաջ է Իսրայելից Հայաստան եկել ու բնակություն հաստատել Աշտարակում։ Ղարաբաղում պատերազմը սկսվելուց մի քանի օր անց կամավորագրվել է ու Գորիս մեկնել։ Նրան ու ընկերներին վստահել են աշխատել արտասահմանյան լրատվամիջոցների հետ։ Երիտասարդն ինչ-որ կերպ երևացել է մամուլում, հետո հանկարծակի իմացել է, որ ադրբեջանցիները դասել են նրան «վարձկանների» շարքը։

© Sputnik / Arsen HaytyanՀայրենադարձների կամավորական խմբի տղաներն աշխատում են արցախցի երեխաների հետ
«Մենք դեռ կվերադառնանք Շուշի». ինչով են հիմա զբաղված Արցախ գնացած հայ «գրոհայինները» - Sputnik Արմենիա
Հայրենադարձների կամավորական խմբի տղաներն աշխատում են արցախցի երեխաների հետ

«Մի կողմից հպարտ էի, որ օգնում եմ հայրենիքիս ու կարևոր աշխատանք եմ կատարում, բայց միաժամանակ հասկանում էի․ օտարները, հատկապես հակառակորդը, չի կարող հասկանալ՝ ինչպես է կարելի դրա համար թողնել ավելի հարմարավետ կյանքն այլ երկրում։ Հիմա բոլոր հայերը մեկ մարդու պես պետք է օգնեն հայրենիքին, հնարավորության դեպքում` Ղարաբաղ տեղափոխվեն», - ասաց Սեդրակը։

«Կյանքի շարունակություն». արցախցի դարձած սիրիահայի ակցիան` Ստեփանակերտում

Պատերազմից հետո, երբ նրա հիմնական առաքելությունն ավարտվեց, Բալայանը մեկնեց Գորիս, հույս ունենալով, որ կարող է հոգեբանական աջակցություն ցուցաբերել երեխաներին, որոնք զրկվել են տնից, կորցրել են հայրերին ու եղբայրներին։ Նա իր հետ է բերել նաև Բաֆի մականունով իր շանը, որ երեխաներն ուրախանան։ Սեդրակը խաղում է երեխաների հետ, նրանց երգեր ու շուտասելուկներ է սովորեցնում։ Նա հասցրել է սովորել Ղարաբաղի, ավելի ճիշտ՝ Հադրութի բարբառը։ Խոստովանում է, որ միշտ սիրահարված է եղել Ղարաբաղին։ Պատրաստվում էր տեղափոխվել Շուշի ու շարունակել իր ընտանիքի գործը՝ ճենապակյա սպասքի պատրաստումը։

«Տարիներ շարունակ հետևել եմ Պաղեստինի ու Իսրայելի հակամարտությանը, տեսել եմ լարվածությունը երկու ժողովուրդների միջև, գիտեմ՝ ինչ ցավոտ է դա երկու կողմերի համար։ Ամեն ինչ մեզնից է կախված։ Ես ապրել եմ մի երկրում, որը ցույց է տվել՝ անելանելի իրավիճակներ գոյություն չունեն։ Մենք դեռ կվերադառնանք Շուշի», - վստահ է Սեդրակը։

Երիտասարդը կարծում է, որ հիմա շատ բան կախված է ոչ միայն Հայաստանի Հանրապետության ու Արցախի իշխանություններից, այլև սփյուռքի ներկայացուցիչներից, հենց ղարաբաղցիներից։ Վստահ է, որ նրանք պետք է վերադառնան իրենց տները, իսկ սփյուռքի ուժերը պետք է ուղղվեն երկրի ամրապնդմանը։

«Մենք հիմա Արցախում պետք է լինենք ավելի շատ, քան պատերազմից առաջ էինք։ Մենք բոլորով պետք է դիմակայենք առաջացած բարդություններին։ Պետք է միավորվել։ Հիասթափության պահեր լինում են, բայց չի կարելի անգործության մատնվել։ Մենք պետք է կառուցենք մեր ապագան», - ասում է նա։

Հայրենադարձը Ֆրանսիայից

24-ամյա Սիփան Քերօղլյանը վերջին 10 տարիների ընթացքում հաճախ էր լինում Հայաստանում։ Այս անգամ նա եկել է պատերազմը սկսվելուց անմիջապես հետո։ Առաջինը մտքով անցել է որպես կամավորական ռազմաճակատ մեկնելը, բայց ԱԳՆ-ում մամուլի հետ շփվելու համար սփյուռքահայերի խումբ էր ձևավորվել, Սիփանը միացել է այդ խմբին։

«Ամեն ինչ սկսեցի գիտակցել, երբ հնչեցին առաջին կրակոցներն ու պայթյունները, երբ մեր գլխավերևում հայտնվեցին առաջին ԱԹՍ-ները։ Այդ փորձն անհնար է մոռանալ», - խոստովանում է Սիփանը։

Ամեն ինչ առավել տարօրինակ էր, երբ մի կողմից կրակոցներ էին հնչում, մյուս կողմից՝ երեխաներ ծիծաղ։

© Sputnik / Arsen HaytyanՀայրենադարձների կամավորական խմբի տղաներն աշխատում են արցախցի երեխաների հետ
«Մենք դեռ կվերադառնանք Շուշի». ինչով են հիմա զբաղված Արցախ գնացած հայ «գրոհայինները» - Sputnik Արմենիա
Հայրենադարձների կամավորական խմբի տղաներն աշխատում են արցախցի երեխաների հետ

Սեդրակն ու Սիփանը ոչ մի վայրկյան չէին կասկածում, որ երեխաներն իրենց կարիքն ունեն, ու որոշեցին մնալ Գորիսում։

Սիփանի խոսքով՝ երեխաները չեն խոսում իրենց վախերի մասին, բայց հենց ինչ-որ դղրդյուն է լսվում, շենք են մտնում ու թաքստոց փնտրում։ Հենց այդ պահերին տղաները գրկում են երեխաներին, փորձում շեղել նրանց ուշադրությունը հայրենասիրական երգերի ու պարերի միջոցով։

Жители села Угтасар Аскеранского района Карабаха покидают свои дома перед сдачей территорий азербайджанской стороне (19 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Հուսահատություն ու ցավ. ինչպես են արցախցիները տեղահանվում իրենց գյուղերից

«Սփյուռքում մենք երգերի ու պարերի միջոցով պահում ենք մեր մշակույթը։ Մենք հաճելիորեն զարմացանք, երբ երեխաները սկսեցին մեզ հետ երգել։ Երգերը միավորեցին մեզ», - ասաց Քերօղլյանը։

Սիփանը խոստովանեց, որ սկզբում բարբառի չիմացության պատճառով մի փոքր դժվարանում էր շփվել արցախցի երեխաների հետ, սակայն այդ խոչընդոտը հաղթահարվել է, ու հիմա իրենք հիանալի հասկանում են միմյանց։ Նրա սիրելի արտահայտությունն է՝ «լյոխ լյավ ա» ու նա հավատում է, որ մի օր ամեն ինչ իսկապես լավ է լինելու։ Սիփանը խոստովանում է, որ պատերազմից հետո, չնայած արդյունքին, նա էլ ավել  է սկսել հարգել ղարաբաղցիներին։

«Մենք պետք է անենք ամեն ինչ, որ նրանք նորից սկսեն ժպտալ ու ազատ ապրել։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ներդրում անի։ Մեր ընտանեկան ծրագիրն արդեն գրեթե իրագործված է․ծնողներս տեղափոխվում են, ես էլ ուսումս ավարտելուց հետո կվերադառնամ», - ամփոփում է նա։

Հատկանշական է, որ Սիփանի հորը՝ Հրայրին, Sputnik Արմենիայի թղթակիցները հանդիպել էին կամավորականների մարտական պատրաստության կենտրոնում։ Այն ժամանակ նա հպարտությամբ պատմում էր Սիփանի մասին ու պատմում հայրենիք տեղափոխվելու ծրագրերից։

«Տեսեք՝ Նանեն իմ գրկում է». Արտակ Բեգլարյանը ֆլեշմոբ է առաջարկում արցախցիներին

Լրահոս
0