Դավթաշենում փլատակների տակից դուրս են բերել 62-ամյա կնոջ դի

© Sputnik / Aram NersesyanПожарные расчеты МЧС Армении на территории аэропорта "Эребуни" (4 ноября 2019). Еревaн
Пожарные расчеты МЧС Армении на территории аэропорта Эребуни (4 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող «Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 29-ին, ժամը 12։12-ին  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող «Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է։ Տեղեկությունը հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

© Photo : official site of the MES of RA«Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է
Դավթաշենում փլատակների տակից դուրս են բերել 62-ամյա կնոջ դի  - Sputnik Արմենիա
«Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու խմբեր, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել Սիրանուշ Ն․-ի (ծնված 1958 թ․) դին։

Լրահոս
0