Ձյան պատճառով դժվարանցանելի է Սիսիան-Գորիս-Բերձոր ավտոճանապարհը

© Sputnik / Andranik GhazaryanАвтомобиль на заснеженной дороге
Автомобиль на заснеженной дороге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Արցախի տարածքում միջշրջանային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, հայտնում է Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Տեղացած ձյան պատճառով դժվարանցանելի է Սիսիան-Գորիս-Բերձոր միջպետական ավտոճանապարհը: Որոշ հատվածներում առկա է թույլ տեսանելիություն:

Նշենք, որ Հայաստանի տարածքում դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհներ

Սյունիքի մարզում՝ բացառությամբ Մեղրի քաղաքի, տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Լրահոս
0