«Երկրորդ ցեղասպանությունն է». Իվետա Մուկուչյանը Դուբայում բարձրաձայնել է Արցախի մասին

© Sputnik / Aram NersesyanИвета Мукучян
Ивета Мукучян - Sputnik Արմենիա
Շնորհակալություն հայտնելով մրցանակաբաշխության կազմակերպիչներին` երգչուհին իր մնացած ելույթում խոսել է Ադրբեջանի վայրագությունների, հայ զոհված զինվորների և գերիների մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում և Գերմանիայում հայտնի հայ երգչուհի Իվետա Մուկուչյանը Դուբայում կայացած DIAFA Distinctive International Arab Festivals Awards մրցանակաբաշխության բեմից ազդեցիկ ելույթ է ունեցել Արցախի պատերազմի մասին։ Շնորհակալություն հայտնելով մրցանակաբաշխության կազմակերպիչներին` երգչուհին խոսել է Ադրբեջանի վայրագությունների, հայ զոհված զինվորների և գերիների մասին։

«Աշխարհը պետք է իմանա, որ մեր զինվորները քաջաբար կռվում էին Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի և Ադրբեջանի վայրագ հարձակումների դեմ։ Հենց այս պահին, երբ մենք այստեղ կանգնած խոսում ենք, հայերի դեմ դանդաղ, բայց հստակ քայլերով երկրորդ ցեղասպանությունն է իրականացվում։ Հարյուրավոր հայ գերիներ Ադրբեջանում հալածանքների են ենթարկվում», – ասել է երգչուհին։

Ելույթում նա ասել է, որ իր մրցանակը նվիրում է զոհված հայ զինվորներին, որոնց շարքում շատ ընկերներ ուներ։

Իվետա Մուկուչյանը Դադիվանքում «Սիրտ իմ սասանի» երգն է կատարում. տեսանյութ

«Այս մրցանակը նվիրում եմ բոլոր զոհված հերոսներին, և, ցավոք, նաև իմ ընկերներին, ովքեր նույնպես ընկան ռազմի դաշտում, որպեսզի մենք հայերս շարունակենք ապրել: Հայաստանը կրկին ոտքի կկանգնի, քանի որ մենք երբեք չենք հանձնվում։ Մենք շատ ավելին ենք, քան մեր քաղաքականությունը», – ասել է երգչուհին։

Ի պատասխան նրա ելույթին, մրցանակաբաշխության հաղորդավարներից մեկն ասել է. «Հայաստան, մենք սիրում ենք քեզ, մենք մտածում ենք քո մասին»։

Դրանից հետո Իվետան կատարել է իր «1% love» երգը։

© Youtube / Forbes ArabiaИвета Мукучян Diafa Awards 2020
«Երկրորդ ցեղասպանությունն է». Իվետա Մուկուչյանը Դուբայում բարձրաձայնել է Արցախի մասին - Sputnik Արմենիա
Ивета Мукучян Diafa Awards 2020

Նշենք, որ DIAFA Distinctive International Arab Festivals Awards-ը ամենամյա միջոցառում է, որն անցկացվում է Դուբայում: Մրցանակը տրվում է երաժշտության, արվեստի, մշակույթի, բիզնեսի, մարդասիրական ծառայությունների և այլ ոլորտներում ձեռքբերումներ ունեցած անհատականություններին։

Իվետա Մուկուչյանը Արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո պարբերաբար միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել տեղի ունեցող իրադարձությունների վրա։

Նոյեմբերի 18-ին նա հրապարակել է «2020-ի մոռացված ազգը» տեսանյութը, որում պատկերված է Ադրբեջանին հանձնվելիք Քարվաճառը։ Երգչուհին գերմաներենով պատմել է Ադրբեջանի հրահրած պատերազմի, Արցախում իրենց տները լքող մարդկանց մասին, ցույց տվել վառվող տները, զրուցել արցախցիների հետ։



Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն