ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։
«Ջալալ Հարությունյանն առաջիկա օրերին դուրս կգրվի հիվանդանոցից»,–ասաց Ալթունյանը։
Նրա խոսքով` Հարությունյանն ամբուլատոր բուժումը կշարունակի տանը։
Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանի վիրավորվելու մասին հոկտեմբերի 27-ին հայտնել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նույն օրը Ջալալ Հարությունյանն ազատվել էր ԱՀ պաշտպանության նախարարի պաշտոնից` պայմանավորված վիրավորումով։
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակվել է նախկինում հանրապետության զինված ուժերում մի շարք պատասխանատու պաշտոններ զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը: