00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տղաս սապոգները հանեց` ես սարսափեցի». ժամկետային զինվորների ծնողները կառավարության առջև են

© Sputnik / Asatur YesayantsРодственники пропавших без вести военнослужащих во время войны в Карабахе у здания Правительства (24 ноября 2020). Еревaн
Родственники пропавших без вести военнослужащих во время войны в Карабахе у здания Правительства (24 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են, որ իրենց տղաներին Արցախից տեղափոխեն հայաստանյան զորամասեր, քանի որ այնտեղ քանդվել է ամեն ինչ, և պայմաններ չկան։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ժամկետային զինծառայողների ծնողները կառավարության առջև են, նրանք որդիների ծառայության պայմանների խնդիրների մասին են բարձրաձայնում։ Այսօրվա հավաքն ավելի շատ ինֆորմատիվ բնույթ ունի, նրանք ուզում են որոշել նաև իրենց հետագա անելիքները։

Министр обороны Армении Вагаршак Арутюнян во время встречи с командующим российскими миротворческими силами в Карабахе (27 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Եթե բանակը դուրս գա Արցախից, կռիվ կլինի՞. նախարարն ընդունել է զինծառայողների ծնողներին

Զինվորներից մեկի մայրն ասաց, որ իրենց տղաները, որոնք պատերազմի միջով են անցել, շարունակում են անմարդկային պայմաններում ծառայել։ Նրանք ոչ միայն առողջական խնդիրներ ունեն, այլ նաև տեղակայման հարցեր կան։

«Մեր տղաները ոչնչից չեն դժգոհում, բայց կան ծնողներ, որոնք գնացել ու իրենց աչքով են տեսել, թե ինչ վիճակում են ծառայությունը շարունակում։ Պատերազմի ժամանակ ամեն ինչ քանդվել է` չկա սանիտարահիգիենիկ ոչ մի պայման։ Զինվորները 60 օր է` սապոգները չեն հանում, չեն լողանում։ Տղաս մեկ օրով տուն էր եկել, և երբ հանեց սապոգները, սարսափեցի»,–ասաց կինը։

Զինծառայողների ծնողները պահանջագիր են ներկայացնում Փաշինյանին

Նա հայտնեց նաև, որ վաղն իրեն ՊՆ են հրավիրել` զինվորների արձակուրդների գրաֆիկները տրամադրելու և ասելու` ինչ հնարավորություն կա այժմ ժամկետայիններին պայմանագրայիններով փոխարինելու։ Այսինքն` Արցախում գտնվողները տեղափոխվեն ՀՀ–ում ծառայելու։ Զինվորի մայրն ասաց` ՊՆ–ից իրենց վստահեցրել են, որ վաղվանից զինվորները կամաց–կամաց գալու են արձակուրդ, սակայն 10-ի փոխարեն` 7 օրով։

Մեկ այլ զինվորի մայր էլ ասաց, որ պետք է փոխել կարգախոսը. անհրաժեշտ է ոչ թե մեռնել հանուն հայրենիքի, այլ` ապրել հանուն հայրենիքի։

Զինվորներից մեկի մայրը` Հասմիկ Գրիգորյանը, որի որդին Մատաղիսում էր ծառայում, իսկ հիմա` Արցախի մեկ այլ զորամասում, լրագրողներին ասաց, որ պահանջում են, խնդրում, որպեսզի 2021-ի հունվարին զորացրվողներին հիմա զորացրեն։

Ситуация у Дома правительства (28 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի խոսնակի պատասխանը չգոհացրեց. ժամկետային զինծառայողների ծնողները շարժվում են ՊՆ

«Թող մեկ ամիս շուտ զորացրեն, քանի որ մեր տղաները քնում են հատակին, բետոնին։ Նրանք առողջական ու հոգեբանական խնդիրներ ունեն, և մեկ ամիս շուտ զորացրելով նրանց` մի շարք խնդիրներ կլուծվի»,–ասաց տիկին Հասմիկը։

Ժամկետայինների ծնողները հայտնեցին, որ ծնողների 5 հոգանոց խումբ էլ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ է գնացել։
Զինվորների ծնողներն ասում են, որ շատ արդյունավետ հանդիպում են ունեցել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ և որոշել` այսուհետ բոլոր հարցերն ուղղել հենց ՊՆ–ին։

Նշենք, որ ծնողները դեռ կառավարության առջև են։

2 օրը երկար ժամանակ է. վարչապետից դժգոհ ժամկետայինների ծնողները կառավարության մոտ են

Հիշեցնենք, որ երեկ նույնպես ժամկետային զինծառայողների ծնողները կառավարության առջև էին։ Նրանցից մի քանիսի հետ հանդիպել էր վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը և նշել՝ Արցախում ժամկետային զինծառայություն իրականացնողների ծառայությունը չի կարող դադարեցվել կամ նրանց չեն կարող փոխադրել Հայաստան։ Դրանից հետո ծնողները շարժվեցին ՊՆ` հանդիպելու նախարարի հետ։

Լրահոս
0