Կանայք ներքնազգեստը չորացնում են վանքի մուտքի մոտ. Բուլղարիայի հայկական եկեղեցու վանահայր

© Pixabay / PexelsСушилка д;я белья
Сушилка д;я белья - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հոգևորականի խոսքով` նման տեսարանը բացասական տպավորություն է թողնում հավատացյալների և այցելուների վրա, վիրավորում է նրանց կրոնական զգացմունքները։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Բուլղարական Պազարջիկ քաղաքի հայկական եկեղեցու քահանա Ներսես Շիրինյանը բողոքել է մերձակա տների բնակիչներ պահվածքից։  Նրա խոսքով`  կանայք սովոր են հագուստը, այդ թվում ներքնազգեստները, չորացնել անմիջապես վանքի մոտ։

«Շրջակայքից մի քանի կին ժամանակ առ ժամանակ այստեղ հագուստ են կախում, այդ թվում ներքնազգեստ, զուգագուլպա, վարտիք։ Կախում են նաև սավաններ, գորգեր... Ցավոք, հիմա դա հնարավոր չէ տեսնել, բայց, հավանաբար մեկ ժամից այստեղ կրկին կկախեն այդ ամենը», – NOVA–ի եթերում հայտարարել է Շիրինյանը։

Հոգևորականի խոսքով` դա բացասական տպավորություն է թողնում հավատացյալների և այցելուների վրա, նման տեսարանը վիրավորում է նրանց կրոնական զգացմունքները։

«Նրանք շատ են զայրանում։ Մեզ մոտ գալիս էին նաև օտարերկրյա հյուրեր` Արևմտյան Եվրոպայից, Ամերիկայից` մեր ազգակիցները, որոնք այնտեղ են տեղափոխվել մի քանի տասնյակ տարիներ առաջ։ Դա պարզապես զայրացնող է», – ասել է Շիրինյանը։

Стоп-кадр с репортажа Скиталец о Гарегине Нжде - армянская добровольческая рота в болгарской армии 1912 года под предводительством Гарегина Нжде - Sputnik Արմենիա
Քաջ ու անշահախնդիր․ Բուլղարիայում Նժդեհի մասին ֆիլմ են նկարել

Նա պատմել է, որ եկեղեցու դիմացի տարածքը վաղուց է «զավթվել»` դեռ տաճարի կառուցումից առաջ, և իրենց չի հաջողվել շրջանի բնակիչների հետ պայմանավորվել լվացքը կախելու հարցում։

«Չկարողացանք համաձայնության գալ։ Այդ հարթակն այդպես էլ մնաց։ Խնդրի մասին տեղյակ է նաև ադմինիստրացիան, սակայն այնտեղից էլ որևէ մեկը չարձագանքեց։ Շատ կցանկանայի ասել այդ կանանց, որ դա պարզապես մեղք է` հայկական ուղղափառ եկեղեցուց երկու մետրի վրա նման անձնական իրեր կախելը։ Մեր օտարերկրյա հյուրերը մի անգամ ուզում էին լուսանկարել գլխավոր մուտքը, բայց պարզվեց, որ առաջին պլանում լվացք է փռած», – բողոքել է քահանան։

Նա նշել է, որ տեղի բնակիչների հետ կոնֆլիկտի մեջ չի մտել և մտադիր էլ չէ նման բան անել, սակայն նրանց է դիմել խնդրանքով։

«Հավանաբար Բուլղարիայի կանանց ավելի քան 90%–ը, երեխաներն ու տղամարդիկ մկրտված են։ Կցանկանայի խնդրել նրանց. թող նման գործողություններ այլևս տեղի չունենան ուղղափառ եկեղեցու մուտքի մոտ», – ասել է Շիրինյանը։

Վանահայրը մտադիր է քաղաքի ադմինիստրացիային առաջարկել կանաչապատել այդ տարածքը, ընդլայնել կայանատեղին, որպեսզի ավելի շատ մեքենա կարողանա կայանել։

Լրահոս
0