«Լսե՞լ ենք որևէ գերու վերադարձի մասին». մտավորականները նամակ ուղարկեցին ԱՄՆ դեսպանին

© Sputnik / Asatur YesayantsПредставители армянской интеллигенции во время шествия по вопросу передачи армянских военнопленных и найти без вести пропавших (30 ноября 2020). Еревaн
Представители армянской интеллигенции во время шествия по вопросу передачи армянских военнопленных и найти без вести пропавших (30 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մտավորականներն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի` Հայաստանում գտնվող դեսպաններին նամակներ են ուղարկել։ Նրանք ակնկալում են նաև դեսպանների հետ հանդիպումներ։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Մտավորականներն այսօր հավաքվել էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց։ Նրանք նամակ հանձնեցին ԱՄՆ դեսպանատուն՝ հայ ռազմագերիներին ու զոհերի մարմինները վերադարձնելու համար քայլեր անելու խնդրանքով։

Акция с призывом решить вопрос с военнопленными и пропавшими без вести (29 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Առաջարկելու ենք հող չհանձնել, եթե գերիներին չեն տալիս». Հրանտ Թոխատյան

«Մենք արդեն իսկ նման նամակներ ենք հանձնել Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանատներ, և հիմա սպասում ենք պատասխանի։ Ակնկալում ենք հանդիպումներ դեսպանների հետ փոքր խմբով։ Այսօր խոսել եմ ՀՀ–ում Ռուսաստանի հյուպատոսի հետ, որն ասաց` հենց պատասխան ստանա դեսպանից հանդիպման համար, կասի»,–լրագրողներին հայտնեց դերասան Հրանտ Թոխատյանը։

Հարցին, թե կառավարությանը չե՞ն վստահում անհետ կորածների և դիերի վերադարձի գործընթացների առնչությամբ` Թոխատյանը հարցով պատասխանեց, թե եռակողմ համաձայնագրից հետո լսե՞լ ենք որևէ գերու վերադարձի մասին։ Թոխատյանն ասաց` ամեն դեպքում, հույս ունի ինչ–որ գործընթաց արվում է այդ ուղղությամբ և իրենք էլ ուզում են մի կաթիլ ավելացնել այդ արվածի վրա։

Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը հայտնեց` ինքն անձամբ ՀՀ կառավարությանը չի վստահում։ «Շատ կարևոր է, որ այս գործընթացը շարունակական բնույթ կրի, չդադարի, որ չմտածեն` իրենք մոռացան իրենց գերիների մասին։ Չէ, չենք մոռացել, գործընթացներ կան ու լինելու են»,–ասաց Գրիգորյանը։

Պուտինն Ադրբեջանում պահվող հարյուրավոր գերիների հարցերով անձամբ է զբաղվում. Արա Աբրահամյան

Հիշեցնենք, որ երկու օր առաջ էլ մտավորականների խումբը նամակով դիմել էր Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ անհայտ կորածների ու գերիների հարցով։ Նամակում ասված է, որ թեև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունից հետո 20 օր է անցել, տասնյակ մարդիկ շարունակում են անհայտ կորած կամ գերեվարված մնալ։ Նրանք Կոպիրկինին խնդրում էին` անձամբ միջամտել գործընթացին։ Իսկ երեկ մտավորականները նույն պահանջով նամակ հանձնեցին ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանությանը։

Հավելենք, որ հրադադարի հաստատումից հետո գերիների ու անհետ կորածների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։

Լրահոս
0