Խտացրած կաթ, սուրճ... Լիտվան մարդասիրական օգնություն է տրամադրել պատերազմից տուժած հայերին

© Photo : Facebook / Užsienio reikalų ministerijaПосольство Литвы в Армении оказало гуманитарную помощь пострадавшим в результате войны в Карабахе (30 ноября 2020). Еревaн
Посольство Литвы в Армении оказало гуманитарную помощь пострадавшим в результате войны в Карабахе (30 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պարենային փաթեթները հանձնվել են Լեռնային Ղարաբաղից ժամանակավորապես Հայաստան տեղահանված ընտանիքներին։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Այսօր` նոյեմբերի 30-ին, ՀՀ-ում Լիտվայի դեսպանությունը, համագործակցելով Հայկական Կարմիր խաչ ընկերության և տեղական իշխանությունների հետ, մարդասիրական օգնություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժած հայերին: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է Հայաստանում Լիտվայի դեսպանությունը։

© Photo : Facebook / Užsienio reikalų ministerijaՄարդասիրական օգնություն կազմակերպող թիմը
Խտացրած կաթ, սուրճ... Լիտվան մարդասիրական օգնություն է տրամադրել պատերազմից տուժած հայերին - Sputnik Արմենիա
Մարդասիրական օգնություն կազմակերպող թիմը

«Պարենային փաթեթները հանձնվել են Լեռնային Ղարաբաղից ժամանակավորապես Հայաստան տեղահանված ընտանիքներին՝ նրանց առաջնային կարիքները հոգալու համար»,–նշվում է հաղորդագրության մեջ:

© Photo : Facebook / Užsienio reikalų ministerijaՄարդասիրական օգնություն կազմակերպող թիմը
Խտացրած կաթ, սուրճ... Լիտվան մարդասիրական օգնություն է տրամադրել պատերազմից տուժած հայերին - Sputnik Արմենիա
Մարդասիրական օգնություն կազմակերպող թիմը

Նշենք, որ դեսպանատան հրապարակած լուսանկարներից դատելով` արկղերում կա արևածաղկի յուղ, բրինձ, շաքարավազ, պահածոներ, խտացրած կաթ, սուրճ, թխվածքաբլիթներ և այլն։

© Photo : Facebook / Užsienio reikalų ministerijaՄարդասիրական օգնություն Հայաստան բռնագաղթած արցախցի ընտանիքների համար
Խտացրած կաթ, սուրճ... Լիտվան մարդասիրական օգնություն է տրամադրել պատերազմից տուժած հայերին - Sputnik Արմենիա
Մարդասիրական օգնություն Հայաստան բռնագաղթած արցախցի ընտանիքների համար

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Լրահոս
0