Ապօրինի ծագմամբ գույքի գործընթացում 206 անձի վերաբերյալ ուսումնասիրություն է սկսվել

© Sputnik / Aram NersesyanАкция протеста матерей пропавших из роддома детей перед зданием генпрокуратуры Армении (10 января 2020). Еревaн
Акция протеста матерей пропавших из роддома детей перед зданием генпрокуратуры Армении (10 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Սեպտեմբերի 3-ից մինչ նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ստացվել են նյութեր` քրգործերով հնարավոր ապօրինի ծագման գույք ունեցող 405 սուբյեկտի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ դատախազությունը հայտնում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում ուսումնասիրություն է սկսվել 206 անձի պատկանող գույքի վերաբերյալ։

Интервью премьер-министра Никола Пашиняна французской газете Libération (16 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ո՞ր փուլում է ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը. հարցը քննարկվել է Փաշինյանի մոտ

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրությունների գործընթացը կազմակերպելու նպատակով դեռևս օգոստոսին առանձնացվել էին այն քրգործերը, որոնց շրջանակներում կարող է լինել ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության վերաբերյալ կասկած: Սեպտեմբերի 3-ից մինչ նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել է շուրջ 200 նյութ՝ քրեական գործերով հնարավոր ապօրինի ծագմամբ գույք ունեցող 405 սուբյեկտի վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության ստուգման արդյունքում նրանցից 206-ին պատկանող գույքի առնչությամբ որոշում է կայացվել սկսել ուսումնասիրություններ, որոնք ընթացքի մեջ են:

 Հիշեցնենք, որ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազների ընտրությունն իրականացվել է բաց մրցույթի միջոցով, որի արդյունքներով 5 անձ նշանակվել է վարչության դատախազների հաստիքներին: Ներկայումս արդարադատության ակադեմիայում ուսումնառություն են անցնում վարչության դատախազների՝ թափուր մնացած մյուս հաստիքների համալրման նպատակով նոյեմբերի 3-ին անցկացված երկրորդ բաց մրցույթը հաղթահարած ևս 3 դատախազների թեկնածուներ, որոնք ուսումնառության գործընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում հաջորդ ամսվա սկզբին կարող են համալրել դատախազների շարքերը։

Ապօրինի գույքը բռնագանձողներին պետությունն օրինական կարգով միլիոններ տվեց

Վարչության աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով դրանց ներգրավվել են նաև 4 տնտեսագետ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала