ՄԻԵԴ–ը վերացրել է Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել ֆոտոբանկЕвропейский суд по правам человека
Европейский суд по правам человека - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Չնայած Թուրքիայի նկատմամբ ՄԻԵԴ–ը վերանայել է իր որոշումը, սակայն նաև վերահաստատել է, որ Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը շարունակում է մնալ ուժի մեջ:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերացրել է Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը։

Европейский суд по правам человека - Sputnik Արմենիա
Ադրբեջանում հայտնված 13 հայ գերիների պաշտպանության համար ՄԻԵԴ–ը հրատապ միջոց կկիրառի

Դեռ հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց է կիրառել Թուրքիայի նկատմամբ։ Դատարանը կոչ էր արել բոլոր ուղղակի կամ անուղղակի ներգրավված երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։ ՄԻԵԴ–ը մեկ անգամ` հոկտեմբերի 13-ի որոշմամբ, մերժել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ներկայացրած միջնորդությունը, որով Թուրքիան պահանջում էր վերացնել իր նկատմամբ կիրառած միջանկյալ միջոցը։

«Նոյեմբերի 9-ին ԼՂ հակամարտության վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի միջև ստորագրված համատեղ հայտարարությունը հիմք ընդունելով՝ Թուրքիան նոյեմբերի 17-ին դիմել է Եվրոպական դատարան՝ չեղարկելու իր հանդեպ կիրառված միջանկյալ միջոցի որոշումը: Դեկտեմբերի 1-ին դատարանը վերանայել է Թուրքիայի նկատմամբ հոկտեմբերի 6-ին Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործով միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը»,–նշված է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ։

Միաժամանակ ՄԻԵԴ-ը վերահաստատել է, որ Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը շարունակում է մնալ ուժի մեջ:

Գերիների հետ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ նոր փաստեր են ներկայացվում ՄԻԵԴ

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին հայտնի դարձավ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի։ Թվով 9 ռազմագերիների մասով Ադրբեջանի նկատմամբ ՄԻԵԴ–ը կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով տրամադրել ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և հայտնել փոխանակման ժամկետների մասին մինչև նոյեմբերի 27-ը։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала