Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել է իր զոհերի, վիրավորների, գերի ընկածների ու անհետ կորածների թիվը

© Sputnik / Валерий Мельников / Անցնել ֆոտոբանկПробитая каска на территории у госпиталя в Мартакерте, разрушенного в результате обстрела.
Пробитая каска на территории у госпиталя в Мартакерте, разрушенного в результате обстрела. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ավելի քան 100 զինծառայող անհետ կորած են համարվում։ Այս պահին 1245 զինծառայող բուժում են ստանում երկրի բուժհաստատություններում։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ղարաբաղում աշնանային էսկալացիայի ժամանակ 2783 զինծառայողի մահվան մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերատեսչության հաղորդագրությանը։

Министр иностранных дел России Сергей Лавров во время заявления для прессы после встречи с президентом Азербайджана (21 ноября 2020). Баку - Sputnik Արմենիա
Ղարաբաղում գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացն արագ կարվի. Լավրով

Նշում է, որ 103 զինծառայողի անձը պարզվում է ԴՆԹ թեստի միջոցով։

Ավելի քան 100 զինծառայող անհետ կորած են համարվում։ Նշվում է, որ նրանց հայտնաբերման ու ընտանիքներին փոխանցելուն ուղղված քայլեր են ձեռնարկվում։ Այս պահին 1245 զինծառայող բուժում են ստանում երկրի բուժհաստատտություններում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։ 

Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անունները։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

Լրահոս
0