Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ալիևը հայ գերիների վերադարձը ձգձգում է երկու պատճառով. Այվազյանը փակագծեր է բացում

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իլհամ Ալիևի՝ «բոլորը բոլորի դիմաց» հայտարարությանը և Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի ձգձգման խնդրին:
Ալիևը հայ գերիների վերադարձը ձգձգում է երկու պատճառով. Գրիգորի Այվազյանը փակագծեր է բացում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «բոլորը բոլորի դիմաց» հայտարարությունն առաջին հերթին նպատակ ունի այդ երկիր վերադարձնել Արցախում գտնվող երկու ադրբեջանցի հանցագործներին՝ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին, որոնցից մեկը դատապարտվել է ցմահ, մյուսը՝ 22 տարվա ազատազրկման: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

Новоназначенный посол Китая Фан Юнь вручил копии верительных грамот министру иностранных дел Армении Ара Айвазяну (19 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հայկական կողմը համաձայն է գերիների փոխանակման «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին. նախարար

«Այն մարդկանց մասին է խոսքը, որոնք, ըստ Արցախի օրենսդրության, ձերբակալվել են աղմկահարույց հոդվածներով: Նրանք ներթափանցել են Արցախի տարածք, սպանություններ կատարել և պահվում են այնտեղ որպես հանցագործներ։ Առաջին պլանում նրանք են, և Ալիևի համար դա պատվախնդրության հարց է»,- ասաց նա:

Այվազյանի կարծիքով՝ Ալիևը հայ գերիների և զոհված զինծառայողների մարմինների վերադարձը ձգձգում է երկու պատճառով՝ նախ, որ Բաքվում ադրբեջանական կողմի զոհերի իրական թիվը չիմանան, երկրորդ՝ հայ հասարակության մեջ պառակտում մտցնելու նպատակով: Ադրբեջանագետն ասում է՝ տարբեր գնահատականներով հայկական կողմը 4500-5500 զոհ ունի, մինչդեռ Ադրբեջանի պարագայում խոսքը առնվազն 10-15,000 զոհի մասին է։

Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել է իր զոհերի, վիրավորների, գերի ընկածների ու անհետ կորածների թիվը

«Ինչ խոսք՝ այդպիսի մեծ թվով զոհերի քանակի վերաբերյալ Ադրբեջանում դժգոհություն կառաջանա: Մյուս կողմից՝ ձգձգելով գերիների վերադարձը, նրանք փորձում են արհեստական դժգոհություն ստեղծել հայ հասարակության մեջ՝ դրդելով տեղափոխել արցախյան ռազմաճակատը Երևան։ Նրանք փորձում են նորից հայաստանցի-ղարաբաղցի սեպ խրել հայ հասարակության միջև»,- նշեց ադրբեջանագետը:

Մասնագետը կարևորագույն ձեռքբերում է համարում ադրբեջանական թատերականացված ռազմաշքերթում հայ գերիների մասնակցության չեղարկումը։ 

«Իլհամ Ալիևի և նրա վարչակազմի ողջ քարոզչամեքենան հոխորտում էր, որ Բաքվի կենտրոնում իրենք հայ ռազմագերիներին կանցկացնեն ադրբեջանական բայրակների, այսինքն՝ դրոշների ներքո, ինչը չեղարկվեց, և դա ռուսական միջամտության շնորհիվ»,-ընդգծեց Այվազյանը:

Лариса Алавердян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա
Գերիների փոխանակման «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը ձեռնտու է Բաքվին, իսկ Երևանի՞ն

Նրա խոսքով՝ հիմա Հայաստանի ներսում պետք է առավելագույնս զրոյացնել հակառուսական տրամադրությունները: Մեր զրուցակիցը համոզված է՝ շուտով ռուսական միջնորդությամբ Հայաստան կտեղափոխվեն նաև Ադրբեջանում գտնվող ռազմագերիները, իսկ հայկական դիվանագիտությունը, ըստ նրա, անկարող է մեզ համար այս կարևորագույն խնդրի լուծման ուղղությամբ որևէ նպաստավոր քայլ ձեռնարկել: Այվազյանի խոսքով՝ վերջին 30 տարիների վերլուծությունը թույլ է տալիս ասելու, որ Հայաստանը չի ունեցել, չունի և դեռ երկար ժամանակ չի ունենա իսկական դիվանագիտություն: 

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահը օրերս խոսելով հայ ռազմագերների վերադարձի մասին նշել էր, որ առաջնորդվելու են «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Երեկ նույն միտքը հնչեցրեց նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այսօր արդեն ՀՀ նորանշանակ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հայտարարեց, որ հայկական կողմը համաձայն է գերիների փոխանակման «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին:

Լրահոս
0