Բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը դրամահավաք է սկսել Արցախի արտիստների համար

© Photo : Elena KhachiyancАрмянские музыканты дали концерт в поддержку Карабаха в Вене (17 октября 2020). Австрия
Армянские музыканты дали концерт в поддержку Карабаха в Вене (17 октября 2020). Австрия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հավաքված միջոցներն ուղղվելու են պատերազմի հետևանքով տուժած մշակութային գործիչներին և նրանց ընտանիքներին։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի- Sputnik. Բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը դրամահավաք է սկսել Արցախի երիտասարդ արտիստներին և արվեստի գործիչներին աջակցելու համար:

Նշենք, որ Սևակ Ավանեսյանը հոկտեմբերի 10-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց կիսավեր տաճարում կատարել է Կոմիտասի «Կռունկ»  ստեղծագործությունը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին ադրբեջանական ԶՈւ–ի կողմից 2 անգամ հրետակոծվել էր։

«Երազ իմ երկիր հայրենի»-ն Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում - Sputnik Արմենիա
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում հնչել է հայկական բանակի օրհներգը

«Միացեք մեզ և օգնեք միջոցներ հավաքել Արցախի երիտասարդ արտիստների համար։ Եկեք եւս մեկ անգամ միավորվենք, որպեսզի նոր հույս տանք նրանց, ովքեր ծանր ժամանակներ են ապրում։ Միասին մենք կարող ենք բուժել մեր վերքերը և վերականգնել մեր երկիրը», - ասված է հաղորդագրության մեջ:

Նա տեղեկացրել է, որ արդեն հավաքվել է մոտ 10 հազար դոլար։ Բոլոր միջոցներն ուղղվելու են պատերազմի հետևանքով տուժած արտիստներին և նրանց ընտանիքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն ։ Քրաուդֆանդինգն իրականացվում է AGBU-ի հետ համագործակցությամբ ։

Կիսավեր եկեղեցում թավջութակահար Սևակ Ավանեսյանի հուզիչ կատարումը Հայաստանում անտարբեր չի թողել ոչ ոքի:

Քանդված տաճարում արված նրա լուսանկարն ու տեսանյութը նաև տարածվեց աշխարհով մեկ և այլ մշակութային գործիչների ոգեշնչեց նոր ստեղծագործություններ գրել։ Այսպես, օրինակ, լոնդոնաբնակ երիտասարդ երգչուհի Կատյա Յանոֆը, որ հայկական արմատներ ունի, Սևակի կատարումից հետո գրել է «I' ve Known War» երգը ։

Լրահոս
0