Որոնք են Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների խաղաղ գոյակցության կարևոր բաղադրիչները

© Photo : Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցОфициальный представитель Министерства иностранных дел РФ Мария Захарова
Официальный представитель Министерства иностранных дел РФ Мария Захарова  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ ազգային–պատմական սթրեսի հաղթահարման թեմայով բազմաթիվ թեզեր կան:

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի -Sputnik. Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր` ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, առանձնացրել է երկու բաղադրիչ, առանց որոնց անհնար է պատկերացնել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների խաղաղ գոյակցությունը:

«Առաջին կարևորագույն տարրը համապատասխան երկրների ղեկավարության քաղաքական կամքն է, առանց որի նման խնդիրների լուծումն ուղղակի անհնար է։ Երկրորդը՝ գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության ներգրավմամբ յուրաքանչյուր երկրում հասարակության համախմբման համակարգային աշխատանքն է», - ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ դրանք այն բաղադրիչներն են, առանց որոնց անհնար է պատկերացնել, թե ինչպես կարելի է երկար սպասված այս նպատակին հասնել։ Սակայն նա չի բացառում այլ բաղադրիչների օգտակարությունը։

Поддерживаемые Турцией сирийские боевики готовятся отправиться на передовую в провинции Идлиб (11 февраля 2020). Сирия - Sputnik Արմենիա
ԵԱՀԿ ՄԽ–ն հորդորում է բոլոր վարձկաններին արագ հեռանալ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից

Ինչ վերաբերում է գոյություն ունեցող ազգային–պատմական սթրեսի հաղթահարման հնարավորություններին, Զախարովան նշել է, որ այդ մասին պետք է խոսեն պատմաբանները, ազգագրագետները, մշակութաբանները, սոցիոլոգները, քաղաքական փորձագետները:

Հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11–ին և հաջորդող օրերին Երևանում հանրահավաքներ և երթեր էին իրականացնում, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 16 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։ Հանրահավաքը վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։

Լրահոս
0