Արցախի նախագահը ռուս բարձրաստիճան զինվորականի հետ քննարկել է երկրի անվտանգային խնդիրներ

© Photo : Facebook / Արայիկ Հարությունյան Arayik HarutyunyanПрезидент НКР Араик Арутюнян принял делегацию во главе с командующим инженерными войсками ВС РФ генерал-лейтенантом Юрием Ставицким (4 декабря 2020). Степанакерт
Президент НКР Араик Арутюнян принял делегацию во главе с командующим инженерными войсками ВС РФ генерал-лейтенантом Юрием Ставицким (4 декабря 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանդիպմանը մասնակցել է նաև Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Վիտալի Բալասանյանը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկու գլխավորած պատվիրակությանը:

Facebook-ի իր պաշտոնական էջում ԱՀ նախագահը հայտնում է, որ ռուս բարձրաստիճան զինվորականն Արցախում է աշխատանքային այցով։

© Photo : Facebook / Արայիկ Հարությունյան Arayik HarutyunyanԳեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկի
Արցախի նախագահը ռուս բարձրաստիճան զինվորականի հետ քննարկել է երկրի անվտանգային խնդիրներ - Sputnik Արմենիա
Գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկի

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և պետական բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասնակցությամբ քննարկվել են Արցախի անվտանգային խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

© Photo : Facebook / Արայիկ Հարությունյան Arayik HarutyunyanԱրայիկ Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկու գլխավորած պատվիրակությանը։
Արցախի նախագահը ռուս բարձրաստիճան զինվորականի հետ քննարկել է երկրի անվտանգային խնդիրներ - Sputnik Արմենիա
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկու գլխավորած պատվիրակությանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Լրահոս
0