«Հայոց լեզուն» շատ տեղերում չկա ընդունելության քննությունների ցանկում. ԵՊՀ–ում վրդովված են

© Sputnik / Aram Nersesyan Единый экзамен по английскому языку в старшей школе № 29 им. Андраника Маргаряна (2 июля 2020). Еревaн
 Единый экзамен по английскому языку в старшей школе № 29 им. Андраника Маргаряна (2 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դասախոսները կարծում են, որ սա կառավարության «ձախավեր նախագծի» տրամաբանական շարունակությունն է, որով «Հայոց լեզու» առարկան կամընտրական պետք է դառնա։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանյան բուհերի գերակշիռ մասը ընդունելության քննությունների ցանկում այլընտրանքային, այսինքն` ոչ պարտադիր է սահմանել հայոց լեզվի քննությունը: Ավելին՝ մայրենի լեզվի համար որպես քննական այլընտրանք օտար լեզուն է առաջարկվում: ԵՊՀ մամուլի ծառայությունը հրապարակել է բուհի հայոց լեզվի ամբիոնի հայտարարությունն այս առիթով։ Պարզվում է՝ հայոց լեզվի քննությունը ոչ մրցութային է համարվել ԵՊՀ լեզվաբանական` ռուս բանասիրության, եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետներում:

Ереванский государственный университет - Sputnik Արմենիա
ԵՊՀ դեկանները պահանջում են անհապաղ հետ կանչել վիճահարույց օրենքի նախագիծը

Հայոց լեզվի ամբիոնն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածում` «Կրթության լեզուն», հստակ սահմանվում է՝ ՀՀ բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը և հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են։

«Կորոնավիրուսի համավարակի և բուհերի ինքնավարության կեղծ հիմնավորումներով շրջանցվել է օրենքի պահանջը, և հայոց լեզուն` որպես ազգային կրթական կարևորագույն բաղադրիչ, կրկին ստորադասվել է այլ արժեքների:

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնը անընդունելի է համարում 2021-2022 ուստարվա ընդունելության քննությունների առարկայական ցանկում «Հայոց լեզու և գրականություն» առարկան բուհերի կամ դիմորդի ընտրությանը թողնելը. հայոց լեզուն դեռևս ՀՀ պետական, կրթական, պաշտոնական լեզուն է և պետք է գտնվի պետական անվերապահ հոգածության ներքո, ոչ թե օրենքի շրջանցմամբ հարմարեցվի առանձին անհատների ուղղորդվող նախասիրություններին»,-  նշված է հայտարարության մեջ։

Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի դիտարկմամբ՝ այս վերապահ վերաբերմունքը կառավարության «ձախավեր նախագծի» տրամաբանական շարունակությունն է։ Նշում են՝ այն նախագիծի, որով նախատեսվում է «Հայոց լեզու» առարկան բուհերում դարձնել կամընտրական։

Հայաստանում մեկնարկել է ռուսական բուհերում սովորելու համար թեկնածուների նախնական գրանցումը

«Հայոց լեզվի ամբիոնն իր դատապարտող մտահոգությունն է հայտնում մեր ազգային լեզվի իրավունքները ոտնահարելու, մեր մայրենին արժեզրկելու չնահանջող այս միտումների հանդեպ: Ցավալի է արձանագրել, որ մայրենիի հանդեպ կանխակալ և մերժողական վերաբերմունքը փորձ է արվում արմատավորել նաև մայր բուհում, որը շուրջ մեկ դար եղել է և կա որպես հայրենագիտության զարգացման  կենտրոն ու կայուն երաշխավոր»,- եզրափակվում է հայտարարությունը։

Նշենք, որ 2020-21 ուստարվա բուհական ընդունելության առարկայական ցանկը հաստատվել է ՀՀ Կառավարության` 2020 թ. նոյեմբերի 26-ի նիստում։

Լրահոս
0