Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոց

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայրենիքի փրկության շարժման անդամները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքի վերջում ՀՅԴ անդամ Գեղամ Մանկյանն առաջարկեց երթով շարժվել դեպի կառավարական ամառանոց ու այնտեղ փոխանցել իրենց պահանջը՝ «Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»։

© Sputnik / Andranik GhazaryanԵրթ դեպի կառավարական առանձնատուն՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոց - Sputnik Արմենիա
Երթ դեպի կառավարական առանձնատուն՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում ելույթներով հանդես են եկել ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանը, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, դերասան Վիգեն Խաչատրյանը, ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը (քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում էր ԱԱԾ-ում), ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Հայրենիքի փրկության շարժման անդամները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։ 

Երթի մասնակիցները պարզած տանում են հսկայական եռագույն դրոշ։

© Sputnik / Andranik GhazaryanԵրթի մասնակիցները պարզած տանում են հսկայական եռագույն դրոշը։
Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոց - Sputnik Արմենիա
Երթի մասնակիցները պարզած տանում են հսկայական եռագույն դրոշը։

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման հրավիրված հանրահավաքում ելույթներով հանդես են եկել ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանը, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, դերասան Վիգեն Խաչատրյանը, ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը (քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում էր ԱԱԾ-ում), ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Լրահոս
0