Կապանի օդանավակայանի վերականգնման աշխատանքներն ավարտվել են

© Sputnik / Aram NersesyanКапитальный ремонт аэропорта в городе Капан
Капитальный ремонт аэропорта в городе Капан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Սյունիք» օդանավակայանում նախատեսվում է շահագործել մինչև 19 նստատեղով L-410 տիպի օդանավ:

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման ծրագրի շրջանակներում ավարտվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները։

Կապանում ավարտվում է նոր օդանավակայանի կառուցումը - Sputnik Արմենիա
Կապան-Երևան չվերթ. Հայաստանում շուտով նոր օդանավակայան կգործարկվի. տեսանյութ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի անմիջական աջակցությամբ «Սյունիք» օդանավակայան» ՍՊ ընկերության կողմից ամբողջությամբ վերանորոգվել է օդանավակայանի վազքուղու և կառամատույցի արհեստական ծածկույթը, կառուցվել է նոր ուղևորային համալիր, տեղադրվել է նոր պարագծային ցանկապատ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

ՀՀ օրենսդրության և միջազգային պահանջների համաձայն` Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից իրականացվել է օդանավակայանի աերոդրոմի սերտիֆիկացման գործընթացը, ինչի արդյունքում կոմիտեի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 18-ի N 279-Ա հրամանով աերոդրոմին տրվել է սերտիֆիկատ:

«Սյունիք» օդանավակայանում նախատեսվում է շահագործել մինչև 19 նստատեղով L-410 տիպի օդանավ:

Հարկ է նշել, որ թռիչք/վայրէջքների նոր մշակված սխեմաները չեն նախատեսում Ադրբեջանի օդային տարածքի օգտագործում:

Հիշեցնենք` Կապանի՝ խորհրդային տարիներին կառուցված օդանավակայանի վերականգնման աշխատանքները մեկնարկել էին 2017–ին։

Իրավիճակ է փոխվել. հնարավո՞ր է արդյոք Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը

Ավտոմեքենայով Կապանից Երևան հասնելու համար 5-6 ժամ է պահանջվում: Խորհրդային տարիներին այստեղ օդանավակայան և երկաթուղի էր կառուցվում: 90-ականների սկզբից Ադրբեջանը սկսեց օդանավակայանը, ինչպես նաև Կապան քաղաքը գնդակոծության ենթարկել: 2017-ին, երբ այստեղ սկսվեցին հիմնանորոգման աշխատանքները, թռիչքուղու վրա չպայթած ռումբ հայտնաբերեցին:

Կապանի նոր օդանավակայանը կկարողանա միանգամից մի քանի օդանավ ընդունել

Լրահոս
0